Տնտեսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+1.00
EUR BUY - 413.50-0.50 EUR SELL - 419.00+0.00
OIL:  BRENT - 92.20+4.22 WTI - 85.34+3.04
COMEX:  GOLD - 4097.10+2.44 SILVER - 58.84+4.42
COMEX:  PLATINUM - 1673.70+3.47
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 163.11+0.40 EUR/GBP - 1.1404-0.05
FOREX:  EUR/USD - 1.1404-0.05 GBP/USD - 1.3383-0.38
STOCKS RUS:  RTSI - 833.64+3.59
STOCKS US: DOW JONES - 52224.64+0.74 NASDAQ - 25837.21+1.29
STOCKS US: S&P 500 - 7509.20+0.89
STOCKS JAPAN:  NIKKEI - 66115.60-0.18 TOPIX - 4033.13+0.45
STOCKS CHINA:  HANG SENG - 24892.66-0.95 SSEC - 3867.03+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10585.91+0.58 CAC40 - 8363.14+0.28
STOCKS EUR:  DAX - 25011.35+0.66
22/07/2026  CBA:  USD - 366.89+0.21 GBP - 490.57-1.44
22/07/2026  CBA:  EURO - 418.36-0.39
22/07/2026  CBA:  GOLD - 47800+602 SILVER - 694.65+24.91
SAMSUNG GALAXY S III-Ն ԱՐԴԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է
20/06/2012 15:15
Կիսվել

SAMSUNG GALAXY S III-Ն ԱՐԴԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է

Այսօր` հունիսի 20-ին, թվային մեդիայի և թվային հեռահաղորդակցության ոլորտում առաջատար Samsung Electronics Co. Ltd.-ի հայաստանյան ներկայացուցչությունն ու Orange Արմենիա ընկերությունը պաշտոնապես հայտարարեցին Հայաստանում GALAXY S-ի երրորդ սերնդի մոդելի՝ GALAXY S III-ի վաճառքի մեկնարկի մասին: Հրավիրված մամուլի ասուլիսի բանախոսներն էին Samsung-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանը և Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Ինչպես նշվեց ասուլիսի ժամանակ՝ GALAXY S III սմարթֆոնի կարգախոսն է՝ «Ոգեշնչված է բնությամբ և ստեղծված մարդկանց համար»: Այս սմարթֆոնը ճանաչում է օգտագործողի ձայնը, հասկանում նրա մտադրությունները, հնարավորություն տալիս անմիջապես և հեշտությամբ կիսելու հիշարժան պահերը: Ինչպես ընդգծեց Samsung ընկերության ներկայացուցիչը՝ այս նորաոճ և ինովացիոն սմարթֆոնի կատարելագործված խելամտությունը կոչված է հեշտացնելու բաժանորդների առօրյան:

Samsung GALAXY S III-ի 4.8 դյույմանոց HD Super AMOLED էկրանը տալիս է գերազանց պատկեր: 8MP հզորությամբ տեսախցիկը և 1.9MP ճակատային տեսախցիկը սպառողին առաջարկում են բազմաթիվ նոր հնարավորություններ, ինչպես նաև դեմքի ճանաչման և ամենահաջողված նկարի ընտրության ֆունկցիա: Samsung GALAXY S III սմարթֆոնը կյանքն առավել դյուրին է դարձնում, քանի որ ղեկավարվում է Android™ 4.0 Ice Cream Sandwich օպերացիոն՝ կիրառման համար առավել հարմար և կատարելագործված համակարգով: Հատկանշական է, որ հայաստանյան շուկայի պահանջներին համապատասխան Samsung GALAXY S III սմարթֆոնը հնարավորություն է տալիս գրել և կարդալ հայերեն:

Samsung ընկերության այս նոր «հրաշք» սմարթֆոնը կարելի է ձեռք բերել 350 հազար դրամով, իսկ Orange-ի խանութներում, բաժանորդագրվելով ամսական բաժանորդագրության ծառայություններից մեկին՝ սկսած 215 հազար դրամից:

SAMSUNG GALAXY S III-ի ամփոփ նկարագրություն

Բնական փոխգործակցության համատեղում.

GALAXY S III-ը բարելավում է համագործակցությունը սարքի և սպառողի միջև: Ձեր դեմքը, ձայնը և շարժումները ճանաչելու համար GALAXY S III-ը բավականաչափ խելացի է, և հարմարվում է օգտատերի հետ՝ դրանով առավել բնական, դյուրին և հարմարավետ դարձնելով սարքի օգտագործումը: Շնորհիվ նորարարական «Smart stay» ծառայության՝ GALAXY S III-ը դիմային տեսախցիկի օգնությամբ ֆիքսում է Ձեր աչքի շարժումներն ու հասկանում, թե տվյալ պահին Դուք հեռախոսով ինչ եք անում և ըստ այդմ էլ՝ էկրանի լուսավորությունը համապատասխանեցվում է հարմարավետ ընթերցանության կամ համացանցում հարմարավետ աշխատելու համար: GALAXY S III ներկայացնում է նաև «S Voice» ծառայությունը, որի շնորհիվ սմարթֆոնը կարող է լսել Ձեր խոսքերը և համապատասխանաբար արձագանքել դրանց: Միևնույն ժամանակ, Ձեր դեմքը և ձայնը ճանաչելու հետ մեկտեղ, GALAXY S III-ը հասկանում է Ձեր շարժումները։ Եթե Դուք հաղորդագրություն եք գրում ինչոր մեկին, սակայն ընթացքում որոշում եք զանգել նրան, պարզապես մոտեցրեք հեռախոսը Ձեր ականջին և «Direct call» ծառայությունը կզանգահարի այդ համարին։

«Smart alert» ծառայության օգնությամբ GALAXY S III սմարտֆոնը կհոգա, որ Դուք նկատեք բաց թողած հաղորդագրություններն ու զանգերը. երբ նորից Ձեր ձեռքը վերցնեք հեռախոսը, այն անմիջապես կթրթռա՝ տեղեկացնելով բաց թողած իրադարձությունների մասին։

Բովանդակության հեշտ և ակնթարթային փոխանակում.

Samsung GALAXY S III-ն ավելին է, քան պարզապես անձնական հեռախոս մեկ սպառողի համար. անկախ այն բանից, թե որտեղ եք գտնվում տվյալ պահին, այն Ձեզ հնարավորություն է ընձեռում ընտանիքի և ընկերների հետ և նրանց համար օգտագործել սմարթֆոնի առավելությունները: Նույնիսկ առանց Wi-Fi կամ բջջային ծածկույթի առկայության, պարզապես Android™ Beam™-ի կատարելագործված «S Beam» տեխնոլոգիայի շնորհիվ միանալով մեկ այլ GALAXY S III հեռախոսի՝ Դուք կարող եք երեք րոպեի ընթացքում փոխանցել 1GB ծավալով տեսանյութ և ընդամենը երկու վայրկյանի ընթացքում՝ 10MB երաժշտական ֆայլ: «Buddy photo share» ծառայությունը հնարավորություն է տալիս անմիջապես տեսախցիկից կամ ֆոտոդարանից հեշտությամբ տրամադրել նկարները միաժամանակ բոլոր այն ընկերներին, ովքեր կան նկարում:

«AllShare Cast»-ի օգնությամբ Դուք կարող եք GALAXY S III սմարթֆոնն առանց լարի միացնել հեռուստացույցին՝ հեռախոսի բովանդակությունն ավելի մեծ էկրանի վրա անմիջապես դիտելու նպատակով: «AllShare Play»-ը կարող է նաև կիրառվել ցանկացած տիպի ֆայլը GALAXY S III-ի և պլանշետի, համակարգչի և հեռուստացույցի միջև կիսելու համար` անկախ սարքերի միջև եղած հեռավորությունից: Սմարթֆոնն ունի նաև «Group Cast» ծառայություն, որը հնարավորություն է տալիս կիսել հեռախոսի էկրանը բազմաթիվ ընկերների միջև՝ միևնույն Wi-Fi ցանցի ներսում. Դուք կարող եք մեկնաբանություններ թողնել և փոփոխություններ անել Ձեր գործընկերների հետ միաժամանակ:

GALAXY S III-ը մեկնարկում է մի շարք լրացուցիչ ծառայություններ ևս, որոնք ավելի են լավացնում են հեռախոսի օգտագործումը միանգամայն նոր ձևերով։ Այն ներկայացնում է «Pop up play» ծառայությունը, որը հնարավորություն է տալիս դիտել տեսանյութը Ձեր էկրանի ցանկացած մասում՝ միաժամանակ հեռախոսով այլ գործողություններ կատարելիս: Հեռախոսի 8MP տեսախցիկը հնարավորություն է ընձեռում առանց հապաղման հեշտությամբ լուսանկարել շարժվող օբյեկտներ. արդյունքում՝ նկարը, որը Դուք տեսնում եք, այն է, ինչ լուսանկարել եք։ «Burst shot» ծառայության շնորհիվ Դուք կարող եք լուսանկարել 20 շարունակական կադր, և «Best photo» ծառայությունը Ձեզ համար դրանցից կընտրի լավագույն 8-ը։ HD վիդեոն կարող է նկարահանվել նույնիսկ 1.9MP դիմային տեսախցիկով. Դուք կարող եք օգտագործել ինքներդ Ձեզ տեսագրելու համար։ Բարելավված ֆոնային լուսավորությունն օգնում է վերացնել թափահարման հետևանքով առաջացած աղավաղումները՝ նույնիսկ վատ լուսավորության պայմաններում։

22/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.89
+0.21
Եվրո (EUR)
418.36
-0.39
Ռուբլի (RUR)
4.6857
+0.0289
Լարի (GEL)
139.59
+0.09
47800
+602
Արծաթ
694.65
+24.91