ՄԻՋԻՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է
Մայիսին մեր երկրում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 114.8 հազար ՀՀ դրամ: Նախորդ տարվա մայիս ամսվա համեմատությամբ ցուցանիշն աճել է 3.8%-ով, իսկ նախորդ ամսվա՝ ապրիլի համեմատ՝ նվազել 1.5%-ով: Այս մասին հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:
Ըստ ներկայացված տվյալների՝ ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսների կտրվածքով միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 114.7 հազար դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցելով 4.7% աճ:
Միևնույն ժամանակ, հաշվետու հինգ ամիսներին պետական հատվածում գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի 4.4% աճ (92 հազար դրամ), իսկ ոչ պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4.6%-ով և կազմել 141 հազար դրամ:
Նշենք նաև, որ հունվար-մայիս ամիսներին սպառողական գների ինդեքսը կազմել է 102.5%: