
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ ԽՈՐԸ ԱՆԿՄԱՆ ՄԵՋ Է
Մեծ Բրիտանիայի բանկային ասոցիացիայի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ընթացիկ տարվա մայիս ամսին Մեծ Բրիտանիայում հիփոթեքային վարկ ստանալու նպատակով ներկայացված դիմումներից հաստատվել են 30,2 հազարը: Ցուցանիշը նվազագույնն է՝ վերջին շուրջ 12 ամիսների կտրվածքով:
Ըստ ներկայացված տվյալների՝ 2012 թվականի մայիս ամսվա արդյունքներով հիփոթեքային վարկավորման ծավալը կազմել է 73 մլն ֆունտ: Նշենք, որ ապրիլ ամսվա արդունքներով ցուցանիշը կազմել էր 516 մլն ֆունտ:
Փորձագետների կարծիքով՝ վարկավորման աճի տեմպերի կրճատումը հիմնականում պայմանավորված է համաշխարհային տնտեսության անկայությամբ և առավել խորացող վատատեսական սպասումներով: