ԱՇԽԱՐՀԻ ՀՆԱԳՈՒՅՆ ԲԱՆԿԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
Աշխարհի հնագույն ու միաժամանակ իր ակտիվների ծավալով Իտալիայի երրորդ խոշորագույն բանկը՝ Monte dei Paschi di Siena-ն, ֆինանսական աջակցության կարիք ունի: Բանկն ակնկալում է Իտալիայի կառավարությունից ստանալ շուրջ 3,4 մլրդ եվրոյի ֆինանսական օգնություն:
Monte Paschi բանկը մտադիր է պետական «հովանավորությամբ» թողարկել պարտատոմսեր, ինչպես նաև դրան զուգահեռ մասնավոր ներդրողներից ներգրավել լրացուցիչ 1 մլրդ եվրո:
Նշենք, որ Monte dei Paschi di Siena բանկը մեծ վնասներ է կրել եվրոպական պարտքային ճգնաժամից:
2011 թվականի արդյունքներով Montepaschi Group-ի կրած վնասը կազմել է 4,7 մլրդ եվրո: