Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Լույս Հիմնադրամ. Ինչպես կանխատեսվում էր՝ ՀՀ-ում տնտեսական ակտիվության աճի բարձր տեմպը շարունակում է դանդաղել
28/08/2023 19:12
Կիսվել

Լույս Հիմնադրամ. Ինչպես կանխատեսվում էր՝ ՀՀ-ում տնտեսական ակտիվության աճի բարձր տեմպը շարունակում է դանդաղել

ԼՈՒՅՍ հիմնադրամը վերլուծել է 2023թ. հունվար-հուլիս ամիսներին ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները։

Այսպես՝

  • Տնտեսական ակտիվության աճի բարձր տեմպը շարունակում է դանդաղել, ինչպես և սպասվում էր։ 2023թ. առաջին ամիսներին գրանցված տնտեսական աճի բարձր տեմպը պայմանավորված էր նախորդ տարվա սկզբում ռուս-ուկրաինական հակամարտության սրման հետևանքով ՀՀ տնտեսության համար առաջացած դրական գործոններով, որոնց ազդեցության չափը աստիճանաբար ավելի քիչ է արտացոլվում ընթացիկ տարվա տնտեսական ակտիվության ցուցանիշներում: Արդյունքում ՏԱՑ-ի տեմպը նվազում է վերջին ամիսներին: Այս երևույթը, եթե այլ շոկեր չլինեն, կշարունակվի նաև հաջորդ ամիսներին, արդյունքում ականատես կլինենք ՏԱՑ-ի հետագա դանդաղմանը:
  • Արդյունաբերության ոլորտի զարգացումները շարունակում են մնալ բավական մտահոգիչ: Արդյունաբերության ոլորտում հունիս և հուլիս ամիսներին գրանցվել է տնտեսական ակտիվության անկում՝ համապատասխանաբար 7.4%-ով և 2.4%-ով: Արդյունքում էապես դանդաղել է արդյունաբերության կուտակային աճի ցուցանիշը՝ հունվար-հուլիսին հասնելով 0.5%-ի: Ընդ որում, անկման պատճառներից է նաև մշակող արդյունաբերության նվազումը, որը հունիսին նախորդ տարվա հունիսի նկատմամբ նվազել է շուրջ 5.9%-ով: Արդյունաբերության ոլորտի՝ հատկապես մշակող արդյունաբերության բացասական դինամիկան խոսում է ՀՀ տնտեսության մրցունակության անկման մասին, որը պայմանավորված է նաև փոխարժեքի վարքագծի դրսևորումներով:
  • Արտահանման աճի տեմպը նույնպես կտրուկ դանդաղել է: Արտահանման աճի տեմպի դանդաղումը առավելապես (շուրջ 11.3 տոկոսային կետով) պայմանավորված է «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախմբի արտահանման ծավալների աճի տեմպի դանդաղմամբ: Վերջինս հանդիսանում է վերարատահանման հիմնական ապրանքախումբը, և դրա աճի տեմպի նվազումը պայմանավորված է բազայի էֆեկտով: Սակայն, հունվար-հունիս ամիսներին էապես դանդաղել է նաև «պատրաստի սննդի արտադրանք» ապրանքախմբի արտահանման ծավալների աճի տեմպը (կազմելով 17.7%՝ հունվար-մայիսի 35.5%-ի դիմաց): Այս ապրանքախմբի գծով զարգացումները չեն պայմանավորվում վերարտահանման երևույթով, հետևաբար դրա նվազումը նույնպես վկայում է ՀՀ տնտեսության մրցունակության անկման մասին:
  • Գնաճի տեմպը շարունակել է մնալ բացասական տիրույթում: Երկար ժամանակահատված բարձր գնաճից հետո՝ հունիս և հուլիս ամիսներին, գրանցվել է գնանկում, որը բնականաբար էապես ցածր է ԿԲ թիրախից: Թիրախից ցածր գնաճը նույնպես բացասական երևույթ է տնտեսության համար: Գնաճի դանդաղումը հիմնականում պայմանավորված է ներմուծված ապրանքների գների անկմամբ: Այնուամենայնիվ, ՀՀ կենտրոնական բանկն արձագանքել է իրավիճակին՝ երկու անգամ (հունիսին և օգոստոսին) նվազեցնելով դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքը:

Նշենք, որ ՀՀ պետական բյուջեի` մասնավորապես, եկամուտների, ծախսերի, պակասուրդի վերաբերյալ հուլիս ամսվա ցուցանիշները դեռևս չեն հրապարակվել։ «ԼՈՒՅՍ» հիմնադրամն անդրադարձ կկատարի վերջիններիս առաջիկայում։

Վերլուծությունն ամբողջությամբ՝ https://shorturl.at/ckRW8

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52