Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՅԻՍԻՆ ՀՀ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 4.6%-ՈՎ
02/07/2012 14:35
Կիսվել

ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՅԻՍԻՆ ՀՀ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 4.6%-ՈՎ

2012 թվականի հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 323.5 մլրդ դրամ հարկային եկամուտներ, պետական տուրքեր և պարտադիր սոցիալական ապահովության վճարներ, որոնք կազմել են կիսամյակային ծրագրի 82.4%-ը: 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 4.6% ով կամ 14.3 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է շահութահարկի, բնապահպանական ու բնօգտագործման վճարների, եկամտահարկի, ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գծով ստացված մուտքերի աճով: 

ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն` 2012 թվականի հունվար-մայիս ամիսներին պետական բյուջեի միայն հարկային եկամուտներն ու տուրքերը կազմել են 272.8 մլրդ դրամ, որի 47%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին: Այն կազմել է շուրջ 128.2 մլրդ դրամ և 2.7%-ով կամ 3.4 մլն դրամով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը:  ԱԱՀ-ի մուտքերից 74.3 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, 53.9 մլրդ դրամը` ներքին շրջանառությունից: Հարկ է նշել, որ ԱԱՀ-ի մուտքերի աճն ապահովվել է ներքին շրջանառության հաշվին, որի գծով մուտքերն աճել են 16.9%-ով, մինչդեռ ներմուծումից ստացված եկամուտների գծով արձանագրվել է 5.6%-ով անկում:

Պետական բյուջեի հարկային եկամուտների ու պետական տուրքերի 6.2%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին` կազմելով ավելի քան 16.8 մլրդ դրամ: Մասնավորապես` հանրապետություն ներմուծվող ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է 10.5 մլրդ դրամ, հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից` 6.4 մլրդ դրամ: Ընդ որում, տեղական արտադրության ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացված մուտքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 33.5%-ով, իսկ ներմուծվող ապրանքների գծով մուտքերը` 6.4%-ով. արդյունքում ակցիզային հարկի ընդհանուր մուտքերն աճել են 15.2%-ով:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների 18.7% ը ձևավորվել է շահութահարկի հաշվին` կազմելով 51 մլրդ դրամ: Նախորդ տարվա հունվար-մայիս ամիսների համեմատ շահութահարկի մուտքերն աճել են 12.6%-ով կամ 5.7 մլրդ դրամով:

2012 թվականի հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 34.8 մլրդ դրամ եկամտահարկ` ապահովելով հարկերի և տուրքերի 12.7%-ը և 11.7%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը:

Մաքսատուրքի գծով մուտքերը կազմել են 13.5 մլրդ դրամ կամ հարկերի և տուրքերի 5%-ը և 3.6%-ով զիջել 2011 թվականի համապատասխան ցուցանիշը: 

2012 թվականի հունվար-մայիս ամիսներին պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 8.7 մլրդ դրամ պետական տուրքեր` կազմելով առաջին կիսամյակի ծրագրի 89.5%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերն աճել են 12.9% ով:

Հաշվետու ժամանակահատվածում գործունեության առանձին տեսակներից գանձվել են 7.2 մլրդ դրամ հաստատագրված վճարներ` ապահովելով հարկային եկամուտների ու պետական տուրքերի 2.6%-ը: Նշված մուտքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 13.4%-ով` պայմանավորված հաստատագրված վճարներով հարկվող գործունեության մի շարք տեսակներ հարկման ընդհանուր դաշտ անցնելու հանգամանքով:

2012 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 8.6 մլրդ դրամ բնօգտագործման և բնապահպանական վճարներ` կազմելով հարկերի և տուրքերի 3.2%-ը: 

Պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով 2012 թվականի հունվար-մայիս ամիսների եկամուտները կազմել են շուրջ 50.7 մլրդ դրամ: 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այն գրեթե չի փոփոխվել: 

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52