Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ-ԵՐԿՐՆԵՐԸ
11/07/2012 12:04
Կիսվել

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ-ԵՐԿՐՆԵՐԸ

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2012 թվականի առաջին հինգ ամիսների արդյունքներով Հայաստանի ներմուծման ծավալի կառուցվածքն՝ ըստ առևտուր անող երկրների:

Համաձայն ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին Հայաստանի ներմուծման ծավալների 24.3%-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրների, 23.4%-ը՝ Եվրամիության երկրներին: Ընդ որում, նախորդ տարվա նույն ժամանկահատվածի համեմտությամբ ԱՊՀ երկրներից Հայաստան ներմուծման ծավալն աճել է շուրջ 8%-ով և կազմել 408.5 մլն ԱՄՆ դոլար, իսկ ԵՄ երկրներից ներմուծումն աճել է 2%-ով՝ կազմելով 392.6 մլն ԱՄՆ դոլար:

Նշենք, որ ներմուծման ոլորտում Հայաստանի հիմնական գործընկեր-երկիրը շարունակում է մնալ Ռուսաստանը: Այս երկրի բաժին է ընկել ՀՀ ներմուծման ծավալի 19%-ը: Միևնույն ժամանակ, ներմուծման ոլորտում համեմատաբար մեծ ակտիվություն են գրանցել նաև Արաբական Միացյալ Էմիրությունները, Իրանը և Չինաստանը: Այս երկրներին բաժին է ընկել ՀՀ ներմուծման ծավալների համապատասխանաբար 7.9%-ը, 5.9%-ը և 5.6%-ը:

Ներմուծման ոլորտում Հայաստանի գործընկեր-երկրների առաջին տասնյակում են հայտնվել նաև Շվեյցարիան (5.4%), Վրաստանը (5.1%), Թուրքիան (4.3%), Ուկրաինան (4.2%), Գերմանիան (3.7%), Միացյալ Նահանգները (3.7%):

Հատկանշական է, որ ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսների արդյունքներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ներմուծման ոլորտում մեր երկրի top-10 գործընկեր-երկրների շարքում դեպի Հայաստան արտահանման ծավալների առավել զգալի աճ ապահովել են Շվեյցարիան, Իրանն ու Չինաստանը: Այսպես, Շվեյցարիայից Հայաստան ներմուծումն աճել է 92%-ով, Իրանից Հայաստան ներմուծումը՝ 35%-ով, Չինաստանից Հայաստան ներմուծումը՝ 24%-ով:

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41