ՀՈՒՆԻՍԻՆ ԱՄՆ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԿԱԶՄԵԼ Է 60 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
2012 թվականի հունիս ամսվա արդյունքներով ԱՄՆ բյուջեի պակասուրդը կազմել է 60 մլրդ ԱՄՆ դոլար: Նշենք, որ 2011 թվականի հունիս ամսվա արդյունքներով ԱՄՆ բյուջեի պակասուրդը կազմել էր 43 մլրդ ԱՄՆ դոլար:
Հաշվետու ամսում ԱՄՆ բյուջե է մուտքագրվել վերջին հինգ տարիների կտրվածքով ռեկորդային՝ 260 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, բյուջեի ծախսերի ընդհանուր մակարդակը ևս աճել և կազմել է 320 մլրդ ԱՄՆ դոլար:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ընթացիկ ֆինանսական տարում, որը մեկնարկել է 2011 թվականի հոկտեմբերի 1-ից, ԱՄՆ բյուջեի համախառն պակասուրդն արդեն գերազանցում է 900 մլրդ ԱՄՆ դոլարը:
Ինչպես կանխատեսում են վերլուծաբանները՝ ընթացիկ ֆինանսական տարին ևս ԱՄՆ-ն կամփոփի 1 տրիլիոն ԱՄՆ դոլարը գերազանցող բյուջետային պակասուրդով: Այդպիսի զարգացման պարագայում ԱՄՆ-ն նման արդյունք կգրանցի արդեն չորրորդ տարին անընդմեջ: