Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՖՐԱՆՍԱՀԱՅ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ ՄԻՇԵԼ ՄՈՍԵՍՅԱՆԻ ՀԵՏ
13/07/2012 16:49
Կիսվել

ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՖՐԱՆՍԱՀԱՅ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ ՄԻՇԵԼ ՄՈՍԵՍՅԱՆԻ ՀԵՏ

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այսօր՝ հուլիսի 13-ին, քաղաքաշինության և ճարտարապետության բնագավառում համագործակցության առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և բրիտանացի ճարտարապետների թագավորական ինստիտուտի  անդամ,  համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսահայ ճարտարապետ Միշել Մոսեսյանի հետ հանդիպման ընթացքում:

Հանդիպմանը մասնակցել են նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը և ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

Ողջունելով հյուրին` քաղաքապետը, համառոտ ներկայացնելով մայրաքաղաքի պատմությունը, ընդգծել է, որ 2794-ամյա Երևանն իր պատմամշակութային ժառանգությամբ և հուշարձաններով, հնի ու նորի ճարտարապետական ինքնատիպ համադրմամբ այսօր համարվում է աշխարհի գրավիչ մայրաքաղաքներից մեկը: «Ծանոթ լինելով համաշխարհային ճարտարապետության մեջ Ձեր ներդրած ավանդին ու կարևորելով Երևանում նոր ու ժամանակակից նախագծերի և մտահղացումների կյանքի կոչման առաջնահերթությունը, կարող եմ վստահեցնել, որ ցանկացած առաջարկ, որը կնպաստի մեր քաղաքի զարգացմանը, պատրաստ ենք քննարկել և մեր իրավասությունների շրջանակում ընդառաջել»,- նշել է Տարոն Մարգարյանը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Միշել Մոսեսյանն, իր հերթին, ընդգծելով, որ առաջին անգամ է այցելում Երևան, նշել է, որ իսկապես տպավորված է մայրաքաղաքի ճարտարապետությամբ և ցակություն է հայտնել հանրային տարածքներում ստեղծել ճարտարապետական այնպիսի լուծումներ, որոնք առավել ներկայանալի ու հարմարավետ կդարձնեն Երևանը:

Ողջունելով աշխարհահռչակ ճարտարապետի ցանկությունը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը առաջարկել է քաղաքապետարանի պատասխանատուների հետ համատեղ անցկացնել մասնագիտական քննարկում և ձևավորել հստակ առաջարկ:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45