Տնտեսական

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
ԿՀԻՄՆՎԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՅԳԻ
17/07/2012 15:50
Կիսվել

ԿՀԻՄՆՎԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՅԳԻ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր՝ հուլիսի 17-ին, ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ, Բնապահպանական կազմակերպության նախագահ Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեհի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ բնապահապանության նախարար Ա. Հարությունյանը:

Ողջունելով հյուրերին` փոխվարչապետը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունները դինամիկ են զարգանում: Ա.Գեւորգյանն ընդգծել է, որ Հայաստանը եւ Իրանն արդյունավետ համագործակցում են մի շարք ոլորտներում, եւ կարեւորել նաեւ բնապահպանության ոլորտում տարածաշրջանային համագործակցության խթանումը, ինչպես նաեւ հարեւան երկրների հետ արժեքավոր էկոհամակարգերի պահպանության ոլորտում համատեղ ռազմավարության եւ միջոցառումների իրականացումը:

ԻԻՀ փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեհը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար: ԻԻՀ փոխնախագահը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջեւ բարձր մակարդակի վրա գտնվող հարաբերություններից` նկատելով, որ մի շարք ոլորտներում առկա է համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ:

Հանդիպմանը քննարկվել են հարցեր` ԻԻՀ եւ ՀՀ ընդհանուր սահմանում Բարեկամության եւ խաղաղության այգի հիմնելու, Արաքս գետի ջրային ռեսուրսների օգտագործման, ջրի որակի բարելավման վերաբերյալ:

Ա. Գեւորգյանը ողջունել է Բարեկամության եւ խաղաղության այգի հիմնելու գաղափարը: Այն բացի կենդանական եւ բուսական հատուկ պահպանվող տարածք լինելուց, կարող է լուրջ խթան հանդիսանալ էկոտուրզմի զարգացման համար: Խոսելով Արաքս գետի ջրային ռեսուրսների աղտոտվածության խնդրի մասին՝ ՀՀ փոխվարչապետը նշել է, որ Հայաստանի համար ջրային ռեսուրսների մաքրության հարցը ռազմավարական նշանակություն ունի`ընդգծելով, որ հատկապես վերջին տարիներին բնապահպանական հիմնախնդիրները ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում են:

Անդրադարձ է կատարվել նաեւ ԻԻՀում կոյուղաջրերի մաքրման կայանների առաջատար փորձին եւ այն Հայաստանում ներդնելու հնարավորությանը: ՀՀ փոխվարչապետը տեղեկացրել է, որՍեւանա լճի բնապահպանականծրագրով Սեւանի ափամերձ տարածքներում կեղտաջրերի մեխանիկական մաքրման կայանների ծրագիր է իրականացվում, եւ իրանական փորձը հայկական կողմի համար կարող է հետաքրքիր լինել:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69