ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԵՋ Է
Վերջին 33 ամիսների ընթացքում առաջին անգամ Արգենտինայում գրանցվել է արտադրության ծավալների անկում: Ինչպես նշվում է Արգենտինայի Ազգային վիճակագրական ծառայության (Indec) կողմից հրապարակված հաշվետվության մեջ՝ հունիսին, 12 ամսյա կտրվածքով, այս երկրում գրանցվել է արդյունաբերական արտադրանքի ծավալների 4,4% անկում: Միևնույն ժամանակ, հաշվետու ամսում, նախորդ ամսվա համեմատությամբ, արտադրության ծավալների անկումը կազմել է 0.1%: Հատկանշական է, որ առավել զգալի անկում գրանցվել է ավտոարտադրության ոլորտում:
Ըստ ներկայացված տվյալների՝ ընթացիկ տարվա հունիս ամսվա արդյունքներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, Արգենտինայի արտահանման ծավալը կրճատվել է 7%-ով և կազմել 7,6 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, ներմուծման ծավալը կրճատվել է 5%-ով և կազմել 6 մլրդ ԱՄՆ դոլար:
Նշենք, որ 2011 թվականի արդյունքներով Արգենտինայի ՀՆԱ-ն աճել էր 8%-ով: