ԱՄՀ. ՉԻՆԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆՆ ԱՆԿՈՒՄ Է ՍՊԱՌՆՈՒՄ
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) փորձագետները գտնում են, որ Չինաստանի տնտեսությանն անկում է սպառնում: ԱՄՀ պաշտոնական կանխատեսման համաձայն՝ ընթացիկ տարում Չինաստանի վճարային հաշվեկշռի ավելցուկը կկազմի ՀՆԱ-ի 2,3%-ը, իսկ 2013 թվականին ցուցանիշը կհասնի 2,5%-ի:
Կանխատեսվում է, որ 2012թ.-ին գնաճը երկրում կկազմի 3-3,5%, իսկ 2013 թվականին՝ 2,5-3%:
Հիշեցնենք, որ 2012 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով Չինաստանի ՀՆԱ-ի աճը կազմել էր 7,6%: