Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ԹԱԼԻՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ
29/08/2012 10:50
Կիսվել

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ԹԱԼԻՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն օգոստոսի 28-ին ծանոթացել է մարզերում առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում իրականացվող աշխատանքների ընթացքին:

Ինչպես տեղեկացնում են նախարարության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ Արագածոտնի մարզին առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երեք փուլերով հատկացվել է շուրջ 2,2 մլրդ դրամ: Երկրորդ փուլով նախատեսված աշխատանքները կատարվել են 90,3 տոկոսով, ընթացքի մեջ է երրորդ փուլը, որով կիրականացվի դպրոցների, մշակույթի տների, բազմաբնակարան շենքերի տանիքների, համայնքային նշանակության այլ կառույցների նորոգման 41 ծրագիր՝ մարզի 34 համայնքում:

Մինչ մարզպետ Ս. Սահակյանի ուղեկցությամբ տեղերում կատարված աշխատանքներին ծանոթանալը` Թալինի նորընտիր քաղաքապետ Ս. Արամյանը փոխվարչապետին տեղեկություններ է ներկայացրել համայնքում իրականացվող ծրագրերի ընթացքի, համայնքային հիմնարկների եւ կազմակերպությունների աշխատանքի վերաբերյալ: Նշվել է, որ առաջիկայում նորընտիր ավագանին ձեռնամուխ կլինի իր պարտականությունների կատարմանը, եւ ՏԻ մարմինները կսկսեն իրենց բնականոն գործունեությունը:

Թալինի տարածաշրջանում առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով հիմնականում բազմաբնակարան շենքերի տանիքներ եւ դպրոցների շենքեր են վերանորոգվում: Թալին քաղաքի շենքերի տանիքների նորոգման համար ծրագրի երկրորդ եւ երրորդ փուլերով 92,3 մլն դրամ է հատկացվել: Ընդհանուր առմամբ, ծրագրով կվերանորոգվեն մեկ տասնյակից ավելի շենքերի տանիքներ:

Ա.Գեւորգյանը ծանոթացել է նաեւ մի շարք համայնքներում դպրոցների նորոգման աշխատանքների ընթացքին: Դաշտադեմ համայնքում ծրագրի երրորդ փուլով 30 մլն դրամ է հատկացված դպրոցի վերանորոգման համար, Կաթնաղբյուր համայնքում նույն նպատակի համար 40,1 մլն դրամ է նախատեսվել: Պատասխանատուները զեկուցել են, որ արդեն կատարվել է աշխատանքների շուրջ 50 տոկոսը եւ վստահեցրել են, որ աշխատանքները չեն խանգարի ուսումնական գործընթացին ու մինչեւ հոկտեմբերի կեսերը կավարտվեն: Փոխվարչապետը շրջայց է կատարել նաեւ համայնքի մշակույթի տանը, որի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են ծրագրի երկրորդ փուլով հատկացված 17,4 մլն դրամով:

Արուճ համայնքում դպրոցի հիմնանորոգման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են, եւ նոր ուսումնական տարին աշակերտներն արդեն կդիմավորեն բարեկարգ դպրոցում: Աշխատանքներն իրականացվել են երկրորդ փուլով նախատեսված 61,3 դրամով:

Փոխվարչապետին զեկուցվել է, որ ծրագրով նախատեսված աշխատանքները սահմանված ժամկետներում կավարտվեն: Ա. Գեւորգյանը պատասխանատուներին հորդորել է ուշադրություն դարձնել հատկապես կատարվող աշխատանքների որակին` ընդգծելով դրա կարեւորությունը ծրագրի հետագա շարունակության տեսանկյունից:

Այս համայնքներում բնակիչների հետ հանդիպմանը փոխվարչապետին ներկայացվել են ոռոգման կազմակերպմանը վերաբերող հարցեր, նշվել է, որ սակավաջուր տարին այդ առումով որոշակի դժվարություններ է ստեղծել: Ա. Գեւորգյանը բնակիչներին պարզաբանումներ է ներկայացրել ոռոգման սակագնի ձեւավորման տրամաբանության, ՋՕԸ-երի գործունեության, ոռոգման ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ կառավարության ծրագրերի վերաբերյալ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկայում Ջրային տնտեսության պետական կոմիտեի եւ “Թալին” ՋՕԸ-ի ներկայացուցիչները կայցելեն համայնքներ` տեղում իրավիճակը քննարկելու եւ գործնական լուծումներ առաջարկելու համար:

Արուճ համայնքում բնակիչները բարձրացրել են նաև խմելու ջրի խնդիրը: Իրավիճակին տեղում ծանոթանալու եւ խնդրի լուծման տարբերակներ գտնելու համար համայնք կայցելեն “Հայջրմուղկոյուղի” ընկերության մասնագետները:

Փոխվարչապետը նաեւ Արտենիի եւ Արագածավանի գյուղապետերի հետ քննարկել է համայնքներում առկա խնդիրները: Մասնավորապես, համայնքների համար առաջնային են խմելու ջրամատակարարման, գազիֆիկացման, ինչպես նաեւ Քարակերտ-Գետափ ճանապարհահատվածի վերանորոգման հարցերը: Փոխվարչապետը նշել է, որ այդ խնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում են եւ դիտարկվում են տարբեր ծրագրերում ներառելու հնարավորությունները:

Այցի շրջանակում փոխվարչապետը եղել է նաեւ Արագածավան համայնքում գտնվող երկաթբետոնե կոնստրուկցիաներ արտադրող գործարանում, ծանոթացել է արտադրական հզորություններին: Գործարանն արտադրում է ներտնտեսային ոռոգման ցանցի համար անհրաժեշտ կոնստրուկցիաներ, որոնք օգտագործվում են Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող “Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրով” ենթակառուցվածքների վերականգնման համար: Ծրագրով մոտ 63կմ երկարությամբ ներտնտեսային ոռոգման ցանցի ջրանցքներ կվերականգնվեն Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի եւ Արմավիրի մարզերում:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25