
ՆՊԱՍՏՆԵՐԻ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ԾԱԽՍԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ 16.7 ՄԼՐԴ ԴՐԱՄՈՎ
Ընթացիկ տարվա առաջին յոթ ամիսներին ՀՀ պետական բյուջեի ընթացիկ ծախսերի 34.5%-ը (165.4 մլրդ դրամ) ուղղվել է սոցիալական նպաստների և կենսաթոշակների վճարմանը` ապահովելով ներկայացված բոլոր պարտավորությունների կատարումը և արձանագրելով իննամսյա ծրագրի 73.4% կատարողական: Այս մասին հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարությունը:
Ըստ հրապարակված տվյալների՝ նշված գումարից 114.4 մլրդ դրամը կազմել են կենսաթոշակները, 45.7 մլրդ դրամը` նպաստները: 5.2 մլրդ դրամ տրամադրվել է սոցիալական ապահովության միջոցառումների իրականացման նպատակով աշխատողներին առաջարկվող սոցիալական փաթեթի ծառայությունների շրջանակներում, որից 4.4 մլրդ դրամն օգտագործվել է բժշկական ապահովագրության նպատակով:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նպաստների և կենսաթոշակների ծախսերն ավելացել են 11.2%-ով կամ 16.7 մլրդ դրամով: