Տնտեսական

USD BUY - 359.50-0.50 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.50 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 96.50+1.40 WTI - 85.75+1.76
COMEX:  GOLD - 3627.90+1.54 SILVER - 43.28+4.49
COMEX:  PLATINUM - 1324.60+3.23
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.18+0.01 EUR/GBP - 1.098+0.20
FOREX:  EUR/USD - 1.098+0.20 GBP/USD - 1.3123+0.21
STOCKS RUS:  RTSI - 896.25-0.68
STOCKS US: DOW JONES - 50182.95+4.23 NASDAQ - 23585.80+4.28
STOCKS US: S&P 500 - 7182.78+3.94
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10609.30+2.54 CAC40 - 8108.74+2.28
STOCKS EUR:  DAX - 25215.52+1.66
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ
31/08/2012 10:48
Կիսվել

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Նոր ուսումնական տարվա մեկնարկին ոլորտում առկա խնդիրներին և լուծման ուղիներին առնչվող հարցեր են քննարկվել հանրակրթական դպրոցների օգոստոսյան ավանդական խորհրդակցության ժամանակ, որին ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ:

Հանդիպման ընթացքում Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմանյանը ներկայացրել է 2011-2012թթ. ուսումնական տարվա կատարած աշխատանքների հաշվետվությունը` ընդհանուր գծերով առանձնացնելով արձանագրված ձեռքբերումները, ինչպես նաև ոլորտում առկա որոշ խնդիրներ:

Որպես անցած ուսումնական տարվա կարևորագույն  ծրագրեր առանձնացվել են միջազգային կառույցների հետ փոխշահավետ համագործակցությունը, մայրաքաղաքի դպրոցներում տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների ներդրումը, ուսուցիչների ատեստավորումը, ինչպես նաև մի շարք բարեփոխումներ: Անդրադառնալով աշակերտների գիտելիքների գնահատման նպատակով կազմակերպվող առարկայական օլիմպիադաներին` նշվել է, որ օլիմպիադաներում բարձր առաջադիմություն ցուցաբերող աշակերտների թիվը տարեցտարի ավելանում է:

Խորհրդակցությունից հետո Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը այցելել են Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 և Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցներ: Երկու կրթօջախներում էլ այսօր լայն թափով հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում: Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան ավագ դպրոցը հիմնանորոգվում է պետական բյուջեի միջոցներով, իսկ  Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցը` կրթօջախի հավատարիմ շրջանավարտի հովանավորությամբ: Քաղաքապետն ու նախարարը շրջել են դպրոցների հարկաբաժիններում, զրուցել շինարարների հետ, ծանոթացել կատարված ու իրականացվող աշխատանքների ընթացքին:

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58