ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ
2012 թվականի հունվար–հուլիս ամիսներին Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում ձևավորված հասույթի համախառն ծավալը կազմել է 93.0 մլրդ ՀՀ դրամ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ` ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 5.1%-ով:
Ըստ ներկայացված տվյալների՝ միայն հուլիսին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 14.8 մլրդ ՀՀ դրամ՝ տարեկան կտրվածքով ապահովելով 0.8%, իսկ ամսական կտրվածքով՝ 4.4% աճ: Հասույթի զգալի մասը ձևավորվել է բջջային ծառայությունների ոլորտում:
Նշենք, որ 2011 թվականի արդյունքներով ՀՀ հեռահաղորդակցության ոլորտում ձևավորված համախառն հասույթը կազմել էր 158.6 մլրդ ՀՀ դրամ: