ԻՏԱԼԻԱՅԻ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԿԱԶՄՈՒՄ Է 33 ՄԼՐԴ ԵՎՐՈ
2012 թվականի հունվար-օգոստոս ժամանակահատվածի արդյունքներով Իտալիայի պետական բյուջեի պակասուրդը տարեկան կտրվածքով կրճատվել է 28,9%-ով և կազմել 33,5 մլրդ եվրո: Այս մասին հաղորդում է Իտալիայի ֆինանսների նախարարությունը:
Ըստ հրապարակված տվյալների՝ միայն օգոստոսին երկրի բյուջեի պակասուրդը կազմել է 6 մլրդ եվրո:
Պաշտոնական կանխատեսման համաձայն՝ 2012 ֆինանսական տարվա արդյունքներով Իտալիայի կառավարությանը չի հաջողվի բյուջեի պակասուրդը կրճատել մինչև ՀՆԱ-ի 1,7%-ը:
Հիշեցնենք, որ 2011 թվականի արդյունքերով ցուցանիշը կազմել էր ՀՆԱ-ի 3,9%-ը: