Տնտեսական

USD BUY - 365.50-0.50 USD SELL - 368.00-0.50
EUR BUY - 418.00+0.00 EUR SELL - 424.00+2.00
OIL:  BRENT - 71.94-0.44 WTI - 68.78-0.35
COMEX:  GOLD - 4174.60+0.86 SILVER - 62.40-0.32
COMEX:  PLATINUM - 1651.90-0.79
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 161.37+0.11 EUR/GBP - 1.1433-0.05
FOREX:  EUR/USD - 1.1433-0.05 GBP/USD - 1.3351-0.04
STOCKS RUS:  RTSI - 914.90+0.32
STOCKS US: DOW JONES - 52900.07+0.00 NASDAQ - 25832.67+0.00
STOCKS US: S&P 500 - 7483.24+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 69737.69-0.01 TOPIX - 4101.96+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 23616.32+1.14 SSEC - 4041.24-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 10679.03+0.25 CAC40 - 8508.07+0.39
STOCKS EUR:  DAX - 25779.31+0.78
06/07/2026  CBA:  USD - 367.47-0.32 GBP - 490.2-0.98
06/07/2026  CBA:  EURO - 419.65-1.36
06/07/2026  CBA:  GOLD - 49197+370 SILVER - 735.57+30.34
ՀՀ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՎԱՐԿԱՏՈՒ ԵՐԿԻՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ Է
05/09/2012 11:59
Կիսվել

ՀՀ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՎԱՐԿԱՏՈՒ ԵՐԿԻՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ Է

2012 թվականի երկրորդ եռամսյակի վերջի դրությամբ արտաքին աշխարհի նկատմամբ ՀՀ առևտրային բանկերի ու վարկային կազմակերպությունների վարկային պարտավորությունները կազմել են 1041.6 մլն դոլար` նախորդ եռամսյակի վերջի 871.0 մլն դոլարի փոխարեն:  Ինչպես տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկից՝ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի ընթացքում առևտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները արտաքին աշխարհից ներգրավել են 713.6 մլն դոլար վարկային միջոցներ և նախկինում ձեռք բերված վարկերի դիմաց կատարել են 531.6 մլն դոլար հիմնական գումարի մարումներ:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու եռամսյակի ընթացքում վարկային մուտքերի 29.9%-ը երկարաժամկետ վարկերի գծով է, ընդ որում՝ վարկային մուտքերի 56.9%-ը ստացվել է Ռուսաստանից, 13.1%-ը` Գերմանիայից, 11.8%-ը` Լատվիայից, 9.1%-ը` այլ երկրներից, 9.1%-ը` միջազգային կազմակերպություններից:

Արդյունքում, 2012 թվականի երկրորդ եռամսյակի վերջին առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների հիմնական վարկատու երկրներն են եղել` Ռուսաստանը, որի տեսակարար կշիռը ամբողջի մեջ կազմել է 21.9% (նախորդ եռամսյակում` 12.2%), Լյուքսեմբուրգը` 9.1% (նախորդ եռամսյակում` 11.3%), Գերմանիան` 6.3% (նախորդ եռամսյակում` 7.0%): Վարկերի մոտ 31.8%-ը տրվել է միջազգային կազմակերպությունների կողմից:

Նշենք նաև, որ 2012 թվականի երկրորդ եռամսյակի վերջին ներգրավված վարկերի միջին կշռված տոկոսադրույքը նախորդ եռամսյակի վերջի համեմատ աճել է և կազմել 6.1%: Արտաքին վարկերի մոտ 44.8%-ը լողացող (LIBOR, EURIBOR և այլն) տոկոսադրույքով է: Վարկերի միջին ժամկետայնությունը 4.7 տարի է:

Կարճաժամկետ վարկերի տեսակարար կշիռը աճել է և կազմել ներգրավված վարկերի 10.3%-ը:

06/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.47
-0.32
Եվրո (EUR)
419.65
-1.36
Ռուբլի (RUR)
4.7311
-0.0275
Լարի (GEL)
139.2
-0.09
49197
+370
Արծաթ
735.57
+30.34