Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-0.50
OIL:  BRENT - 97.50+1.72 WTI - 92.92+1.86
COMEX:  GOLD - 4401.10-0.65 SILVER - 66.19+0.21
COMEX:  PLATINUM - 1840.20+0.78
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.25-1.89 EUR/GBP - 1.1622+0.08
FOREX:  EUR/USD - 1.1622+0.08 GBP/USD - 1.3534+0.10
STOCKS RUS:  RTSI - 828.08+1.00
STOCKS US: DOW JONES - 53414.25+0.00 NASDAQ - 26506.99+0.00
STOCKS US: S&P 500 - 7718.60+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10822.13-0.08 CAC40 - 8306.15+0.33
STOCKS EUR:  DAX - 26006.53-0.15
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵԱՀԿ-ՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ՀԵՏ
10/09/2012 11:54
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵԱՀԿ-ՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ՀԵՏ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է տարածաշրջանային այցով Երևանում գտնվող ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպաններին: Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են Հայաստանի տնտեսական քաղաքականությանը, իրականացվող բարեփոխումներին, Եվրամիության հետ համագործակցությանը և տարածաշրջանային այլ խնդիրների:

Ողջունելով դեսպաններին ՀՀ կառավարությունում՝ վարչապետ Սարգսյանը նշել է. «Հայաստանում իրականացվող բարեփոխումներն ուղղված են մի շարք խնդիրների լուծմանը, որոնց թվում բիզնես միջավայրի բարելավմանը: Տեսնում ենք, որ վերջին տարիների մեր բարեփոխումները փուլ առ փուլ տալիս են իրենց դրական արդյունքները, մասնավորապես, դրա մասին են վկայում Համաշախարհային բանկի Doing business-ի զեկույցները, որոնք ցույց են տալիս, որ Հայաստանը քայլ առ քայլ բարելավում է իր բիզնես միջավայրը: Այդ մասին են վկայում նաև Մրցունակության համաշխարհային զեկույցները, որտեղ ևս մեր երկիրն արձանագրել է դիրքերի բարելավում: Չնայած այդ ամենին՝ այս ուղղությամբ դեռևս ունենք լուրջ անելիքներ»:

Կառավարության ղեկավարը նշել է, որ բարեփոխումների իրականացման ճանապարհին Հայաստանի համար էական նշանակություն ունի Եվրամիության օժանադակությունը: «Այսօր մենք ԵՄ-ի հետ արդյունավետ կերպով իրականացնում ենք Ասոցիացման համաձայնագրի բանակցությունները և մեր բարեփոխումների վերաբերյալ ստացել ենք մեր եվրոպացի գործընկերների դրական գնահատականները: ԵՄ-ի հետ մեկնարկել են Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման ուղղությամբ պաշտոնական բանակցությունները: Մենք մտադիր ենք այդ ուղղությամբ բանակցային գործընթացն ամբողջությամբ ավարտել 2013 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին և պատրաստ լինել ստորագրելու Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը, որը մեզ համար ունի էական նշանակություն»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի այս ռազմավարությունը և բարեփոխումները հնարավորություն կտան էապես բարձրացնել մեր երկրում կյանքի որակը: «Մեր թիվ մեկ քաղաքական և տնտեսական խնդիրը միջին խավի ձևավորումն է: Ցավոք, դեռևս մեծ է մեր հասարակության բևեռվածությունը և դեռևս մեզ չի հաջողվել լուծել աղքատության խնդիրը: Ճգնաժամն էլ իր հերթին առաջինը հարված է հասցնում անապահով խավերին և մենք ստիպված ենք պետական բյուջեից ավելացնել նրանց սոցիալական հատկացումները: Այսինքն, աղքատության հաղթահարումը մեզ համար ունի էական նշանակություն: Մենք այդ ռազմավարությունն իրականացնում ենք նաև աջակցություն ցուցաբերելով Փոքր և միջին բիզնեսին՝ միջազգային տարբեր կառույցների հետ համագործակցությամբ: Այդ նպատակով վարչապետի գլխավորությամբ, Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ, ձևավորել ենք Ազգային խորհուրդ, որտեղ էլ քննարկում ենք և փորձում գտնել առկա խնդիրների լուծումները»,- ասել է գործադիրի ղեկավարը:

Նշելով Հայաստանում ազատ մրցակցության ապահովման հարցում խնդիրների առկայությունը՝ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ այդ հարցում ԵՄ-ի հետ համագործակցությամբ կատարվում են արմատական քայլեր: «Մեր խնդիրն է տարանջատել բիզնեսը քաղաքականությունից, թափանցիկ դարձնել պետական գործիչների գործունեությունը, հասարակությանը հասանելի դարձնել վերջիններիս եկամուտների վերաբերյալ հայտարարագրերը: Այդպիսի արմատական փոփոխություններ տարբեր իրավական նորմերի ընդունմամբ և այլ գործողություններով մենք արդեն իսկ կատարել ենք, և կարծում եմ, դրանք մեր բարեփոխումների նոր սկիզբն են»,- ընդգծել է վարչապետը:

Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ Հայաստանը ԵՄ-ին ներկայացրել է 31 ուղղություններով բարեփոխումների նոր օրակարգը, որոնք վերաբերում են դատական մարմինների, մարդու իրավունքների բնագավառներին, ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը, հավասար մրցակցային պայմանների ստեղծմանը, հարկային և մաքսային վարչարարության բարելավմանը և այլն:

Անդրադառնալով ԵԱՀԿ-ում Թուրքիայի դեսպանի դիտարկմանը, ըստ որի՝ Հայաստանը և Թուրքիան պետք է առաջ շարժվեն նայելով ապագային, վարչապետ Սարգսյանը նշել է. «Մենք ձեզ առաջարկում ենք անհապաղ հաստատել դիվանագիտական հարաբերություններ և բացել սահմանները: Հույս ունեմ, որ Դուք Ձեր այդ մոտեցումը կկարողանաք տարածել Թուրքիայում, որպեսզի թուրք ժողովուրդը կիսի Ձեր տեսակետն առ այն, որ կարելի է հենց այսօր էլ, նայելով դեպի ապագան, Հայաստանի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ: Պարզապես պետք է դրսևորել քաղաքական կամք: Մենք այդ քաղաքական կամքը դրսևորել ենք և ներկայումս էլ Ձեզ հաստատում ենք, որ պատրաստ ենք հենց այսօր դիվանագիտական հարաբերություններ հաստատել մեր հարևանի հետ: 21-րդ դարում դիվանագիտական հարաբերություններ չունենալը մեզ տեղափոխում է մի քանի դար հետ: Եկեք դուք էլ դրսևորեք այդ բարի քաղաքական կամքը և առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատեք Հայաստանի հետ: Մենք մեր քայլը կատարել ենք, գնդակը գտնվում է ձեր դաշտում: Մեզ համար կարևոր է, որ մեր այս տեսակետը կիսում են և Եվրամիությունը, և ԱՄՆ-ը, և Ռուսաստանը: Դուք պետք է ձեր հասարակությանը կարողանաք համոզել, որ չի կարելի միջպետական հարաբերությունները պայմանավորել ձեր բարեկամական Ադրբեջանի հետ և Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմամբ: Եթե մենք հավատարիմ ենք ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը, իսկ մենք իրոք դրա կողմնակիցն ենք, ապա ձեր հասարակություններին պետք է նախապատրաստեք այդ տեսլականին»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ԱՊՀ շրջանակներում համագործակցությանը, Հայաստանում «Կանոնակարգիչ գիլյոտինե-ի ներդրմանն ուղղված աշխատանքներին և այլ հարցերի:

07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6