Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 407.50-0.50
OIL:  BRENT - 105.44+0.86 WTI - 92.64+1.07
COMEX:  GOLD - 4165.80-0.60 SILVER - 60.14-0.87
COMEX:  PLATINUM - 1705.80+0.61
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.3+0.03 EUR/GBP - 1.117-0.25
FOREX:  EUR/USD - 1.117-0.25 GBP/USD - 1.3217-0.11
STOCKS RUS:  RTSI - 894.36+0.36
STOCKS US: DOW JONES - 51850.55+0.38 NASDAQ - 27245.90-0.44
STOCKS US: S&P 500 - 7807.24-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 67777.52-1.82 TOPIX - 4110.67+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 24345.22+0.30 SSEC - 3800.86+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10656.28+0.99 CAC40 - 7832.88+0.38
STOCKS EUR:  DAX - 25277.68+0.76
13/10/2026  CBA:  USD - 361.73-0.48 GBP - 479.04-0.16
13/10/2026  CBA:  EURO - 404.67-0.21
13/10/2026  CBA:  GOLD - 48519-232 SILVER - 705.06+4.01
ԼՈՒՅՍ հիմնադրամ. Արդյունաբերության ոլորտի բացասական զարգացումները կհանգեցնեն տնտեսական աճի տեմպի պերմանենտ դանդաղմանը
27/10/2023 17:28
Կիսվել

ԼՈՒՅՍ հիմնադրամ. Արդյունաբերության ոլորտի բացասական զարգացումները կհանգեցնեն տնտեսական աճի տեմպի պերմանենտ դանդաղմանը

ԼՈՒՅՍ հիմնադրամը, ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներիից, վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին։

Այսպիսով՝

  • Տնտեսական ակտիվության աճի տեմպը որոշակիորեն արագանալուց հետո, սեպտեմբերին կտրուկ դանդաղել է՝ հիմնականում պայմանավորված ծառայությունների աճի տեմպի դանդաղմամբ և արդյունաբերության անկման տեմպի խորացմամբ։ Սեպտեմբեր ամսին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ-ը) կազմել է ընդամենը 5.6%։ Ծառայությունների աճի տեմպի եռակի դանդաղումն իր հերթին հիմնականում պայմանավորված է բազայի էֆեկտով (կազմել է 4.6%), սակայն սեպտեմբերին ծառայությունների ոլորտի վրա բացասական ազդեցություն են ունեցել նաև Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախում տեղի ունեցող դեպքերը:
  • Արդյունաբերության ոլորտի բացասական զարգացումներն ավելի են խորացել և շարունակում են մտահոգիչ մնալ: Արդյունաբերության ոլորտում արդեն երկար ժամանակ գրանցվում են անկման ցուցանիշներ: Ընդ որում, անկում է գրանցվում ինչպես հանքարդյունաբերությունում, այնպես էլ մշակող արդյունաբերությունում։ Այսպես, սեպտեմբերին արդյունաբերության ոլորտում գրանցվել է 4.3% անկում, իսկ մշակող արդյունաբերությունում, օգոստոսի տվյալներով, գրանցվել է շուրջ 9.4% անկում։ Այս իրավիճակը խոսում է ՀՀ տնտեսության ներուժի և մրցունակության անկման մասին, ինչը ապագայում կհանգեցնի տնտեսական աճի տեմպի պերմանենտ դանդաղմանը:
  • Պետական բյուջեի կատարումը շեղվել է պլանավորվածից շուրջ 270.8 մլրդ դրամով: Պետական բյուջեն շարունակում է մնալ հավելուրդային, իսկ դրա կատարման շեղումն ամսեամիս ավելանում է: ՀՀ պետական բյուջեն 2023թ. բոլոր ամիսներին եղել է հավելուրդային՝ պլանավորված պակասուրդայինի փոխարեն։ Բյուջեի հունվար-սեպտեմբեր ամիսների հավելուրդը կազմել է 74.6 մլրդ դրամ՝ պլանավորված 196.2 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Այսինքն՝ բյուջեի կատարումը պլանից շեղվել է 270.8 մլրդ դրամով։ Պետական բյուջեի ծախսերի աճն էապես դանդաղել է։ Ընդ որում, ծախսերի քիչ լինելը ավելի քան կիսով չափ պայմանավորված է կապիտալ ծախսերի թերակատարմամբ, ինչը վկայում է, որ կապիտալ ծախսերի կատարողականի հետ կապված խնդիրները դարձել են «քրոնիկ»:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝  https://shorturl.at/dmJW4

«ԼՈՒՅՍ» հիմնադրամ

13/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.73
-0.48
Եվրո (EUR)
404.67
-0.21
Ռուբլի (RUR)
4.3226
+0.0229
Լարի (GEL)
139.34
-0.13
48519
-232
Արծաթ
705.06
+4.01