Տնտեսական

USD BUY - 366.00+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 417.00+1.00 EUR SELL - 421.50-0.50
OIL:  BRENT - 73.26+1.03 WTI - 69.82-0.84
COMEX:  GOLD - 3978.70+0.41 SILVER - 57.92+1.12
COMEX:  PLATINUM - 1551.00-1.44
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 162.81+0.41 EUR/GBP - 1.1402+0.04
FOREX:  EUR/USD - 1.1402+0.04 GBP/USD - 1.3234+0.03
STOCKS RUS:  RTSI - 945.09-0.73
STOCKS US: DOW JONES - 52319.20+0.26 NASDAQ - 26213.72+1.52
STOCKS US: S&P 500 - 7499.36+0.79
STOCKS JAPAN:  NIKKEI - 70062.32+0.86 TOPIX - 3994.76+0.32
STOCKS CHINA:  HANG SENG - 22881.02-0.63 SSEC - 4094.40+0.50
STOCKS EUR:  FTSE100 - 10497.12+0.12 CAC40 - 8403.99+0.44
STOCKS EUR:  DAX - 24995.81+1.50
30/06/2026  CBA:  USD - 367.89-0.17 GBP - 486.87+0.11
30/06/2026  CBA:  EURO - 419.47-0.34
30/06/2026  CBA:  GOLD - 47625-561 SILVER - 682.53-8.3
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ-ԵՐԿՐՆԵՐԸ
13/09/2012 12:30
Կիսվել

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ-ԵՐԿՐՆԵՐԸ

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2012 թվականի առաջին յոթ ամիսների արդյունքներով Հայաստանի ներմուծման ծավալի կառուցվածքն՝ ըստ առևտուր անող երկրների:

Համաձայն ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին Հայաստանի ներմուծման ծավալների 23.1%-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրների, 24.6%-ը՝ Եվրամիության երկրներին:

Նախորդ տարվա նույն ժամանկահատվածի համեմտությամբ ԱՊՀ երկրներից Հայաստան ներմուծման ծավալն աճել է շուրջ 6.6%-ով և կազմել 539.7 մլն ԱՄՆ դոլար, իսկ ԵՄ երկրներից ներմուծումն աճել է 3.5%-ով՝ կազմելով 575.8 մլն ԱՄՆ դոլար:

Նշենք, որ ներմուծման ոլորտում Հայաստանի հիմնական գործընկեր-երկիրը շարունակում է մնալ Ռուսաստանը: Այս երկրի բաժին է ընկել ՀՀ ներմուծման ծավալի 18.1%-ը: Միևնույն ժամանակ, ներմուծման ոլորտում համեմատաբար մեծ ակտիվություն են գրանցել նաև Արաբական Միացյալ Էմիրությունները, Իրանը և Չինաստանը: Այս երկրներին բաժին է ընկել ՀՀ ներմուծման ծավալների համապատասխանաբար 8.3%-ը, 5.9%-ը և 5.5%-ը:

Ներմուծման ոլորտում Հայաստանի գործընկեր-երկրների առաջին տասնյակում են հայտնվել նաև Վրաստանը (5.4%), Շվեյցարիան (5.2%), Թուրքիան (4.3%), Ուկրաինան (4.3%), Գերմանիան (3.8%), Միացյալ Նահանգները (3.8%):

Հատկանշական է, որ ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսների արդյունքներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ներմուծման ոլորտում մեր երկրի top-10 գործընկեր-երկրների շարքում դեպի Հայաստան արտահանման ծավալների առավել զգալի աճ ապահովել են Շվեյցարիան, Իրանն ու Չինաստանը:

Այսպես, Շվեյցարիայից Հայաստան ներմուծումն աճել է 73%-ով, Իրանից Հայաստան ներմուծումը՝ 21%-ով, Չինաստանից Հայաստան ներմուծումը՝ 18%-ով:

30/06/2026
դրամ
Դոլար (USD)
367.89
-0.17
Եվրո (EUR)
419.47
-0.34
Ռուբլի (RUR)
4.706
-0.0255
Լարի (GEL)
139.07
-0.01
47625
-561
Արծաթ
682.53
-8.3