Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
«ՄԱՆԳՈ»-Ն ԻՐ ԶԵՂՉԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՄՈԼՈՐԵՑՆՈՒՄ Է ՀԱՅ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ
14/09/2012 15:38
Կիսվել

«ՄԱՆԳՈ»-Ն ԻՐ ԶԵՂՉԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՄՈԼՈՐԵՑՆՈՒՄ Է ՀԱՅ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովից (ՏՄՊՊՀ) տեղեկացնում են, որ հանձնաժողովը թեժ գծի (010 54-40-04) միջոցով բազմիցս դժգոհություններ է ստանում սպառողներից՝ հագուստի վաճառքով զբաղվող ընկերությունների գործունեության, մասնավորապես, վերջինների վարած զեղչային քաղաքականության վերաբերյալ: Ըստ քաղաքացիների, հայտարարված զեղչերը ոչ միշտ են համապատասխանում իրականությանը:

 Սահմանափակ ռեսուրսների պատճառով նախկինում ՏՄՊՊՀ-ն այս ոլորտում ուսումնասիրություններ չի իրականացրել: Սակայն, նկատի ունենալով խնդրի կարևորությունը սպառողների համար, մոտ 2 ամիս առաջ ուսումնասիրություն է սկսվել հագուստի մանրածախ վաճառքով զբաղվող առավել հայտնի և խոշոր խանութներում:

ՏՄՊՊՀ դիտարկումներով խախտում է արձանագրվել  «Մանգո» անվանումով խանութների ցանցում: Վերոնշյալ խանութի ցուցափեղկին նշված է եղել 50% զեղչ՝ ամբողջ տեսականու համար, սակայն ստուգման և հսկիչ գնման միջոցով պարզվել է, որ 50% զեղչը վերաբերում է միայն ապրանքատեսականու մի մասին: Ակնհայտ է, որ նման մեթոդով տնտեսվարողը փորձում է մոլորեցնել սպառողին, որը, ցուցափեղկի վրա կարդալով հայտարարությունը, այցելում է խանութ և պարզում, որ այն չի համապատասխանում իրականությանը:

ՏՄՊՊՀ-ը անընդունելի է համարում տնտեսվարողի նման վարքագիծը, քանի որ համաձայն օրենքի, ապրանքի իրացման ընթացքում թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տվյալների բացակայությունը, որը սպառողին հնարավորություն չի տալիս ամբողջական պատկերացում կազմել գովազդվող ապրանքի վերաբերյալ, համարվում է անբարեխիղճ մրցակցության դրսևորում:

ՏՄՊՊՀ–ի որոշմամբ, «Մանգո»-ի նկատմամբ կկիրառվի խիստ պատժաչափ, որպեսզի այն կանխարգելիչ նշանակություն ունենա այլ տնտեսվարողների համար:  

Համաձայն օրենսդրական նոր փոփոխությունների, անբարեխիղճ մրցակցության դրսևորման դեպքում տուգանքի չափը հաշվարկվում է տնտեսվարողի տարեկան հասույթի հիման վրա: ՏՄՊՊՀ–ը դիմել է ՊԵԿ՝ ստանալու այդ մասին տեղեկատվությունը:

ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը տեղեկացրել է, որ ուսումնասիրությունները այս ոլորտում շարունակվում են և նոր բացահայտումների դեպքում դրանք ևս կներկայացնի հանրությանը:

Ա. Շաբոյանը մանրածախ առևտրի կետերին զգուշացրել է, որ վերանայեն իրենց վարքագիծը և աշխատեն արդար մրցակցային կանոններով, հակառակ դեպքում կենթարկվեն խիստ պատժամիրջոցների:

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41