PWC. ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ՆՈՐ ՎՏԱՆԳ Է ՍՊԱՌՆՈՒՄ
Ամբողջ աշխարհում ֆինանսական խնդիրների հավանական խորացումը լուրջ դժվարություններ կարող է առաջացնել հատկապես Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների տնտեսությունների համար: Այս մասին նշվում է խորհրդատվական և աուդիտորական PwC ընկերության հաշվետվության մեջ:
Փորձագետները գտնում են, որ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում առկա տնտեսական ռիսկայության բարձր մակարդակը պայմանավորված է Արևմտյան Եվրոպայի հետ տնտեսական սերտ կապերի առկայությամբ, ինչպես նաև եվրոյի «ճակատագրից» ունեցած զգալի կանխվածությամբ:
PwC-ի վերլուծաբանների հետազոտությունները ցույց են տալիս, որ նոր հավանական ճգնաժամի նկատմամբ առավել ցածր դիմադրողականության ունեն Լատվիան, Սլովենիան, Հունգարիան, Բելառուսը: