ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԹԻՎԸ ՏԱՐԵԿԱՆ ԱՃՈՒՄ Է 40%-ՈՎ
Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության տվյալներով՝ երկրում զբոսաշրջիկների թիվը տարեկան կտրվածքով աճում է 35-40%-ով:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2011 թվականին Վրաստան է այցելել 2,8 մլն զբոսաշրջիկ: Արդյունքում, զբոսաշրջության ոլորտի եկամուտը կազմել է շուրջ 1 մլրդ ԱՄՆ դոլար:
Կանխատեսվում է, որ 2012 թվականին ցուցանիշը կհասնի 3,65 մլն-ի, իսկ 2013 թվականին՝ 4,92 մլն-ի:
Նշենք, որ Վրաստանը վիժային ռեժիմը չեղյալ է համարել շուրջ 80 երկրների հետ: Մոտ 40 երկրի քաղաքացիներին էլ վիզա տրամադրվում է սահմանի վրա՝ 5-10 րոպեների ընթացքում: