ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 12,5%-Ն ԱՂՔԱՏ է
Ռուսաստանի բնակչության 12,5%-ն աղքատ է: Ինչպես հաղորդում է Ռոսստատ վիճակագրական ծառայությունը՝ 2012 թվականի առաջին կիսամյակի վերջի դրությամբ սահմանված նվազագույն մակարդակից (մեկ շնչի համար 6,385 հազար ռուբլի) ցածր եկամուտ ունեցողների թիվը երկրում հասել է 17,7 մլն-ի:
Նշենք, որ 2011 թվականի առաջին կիսամյակի վերջի դրությամբ Ռուսաստանում աղքատների թիվը կազմել էր 21,1 մլն մարդ կամ որպես աղքատ հաշվառվել էր երկրի բնակչությանը14,9%-ը: