ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՇՎԱՐԿԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՑ «ԿՐԱԾ ՎՆԱՍԸ»
Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարարությունը հաշվարկել է այն վնասը, որն այս երկիրը կրել է Ղարաբաղյան պատերազմի և «Հայաստանի կողմից օկուպացիայի» հետևանքով: Այն կազմում է 431.5 մլրդ ԱՄՆ դոլար:
Ինչպես նախարարության պաշտոնական ներկայացուցիչը տեղեկացրել է APA լրատվական գործակալությանը՝ վնասի գումարի հաշվարկման համար հիմք են հանդիսացել առանձին նախարարությունների և գերատեսչությունների տվյալներն ու փախստականների հարցերով պետական կոմիտեի վիճակագրական փաստերը:
Հիշեցնենք, որ դեռևս հուլիսին Ադրբեջանը Հայաստանից «կրած վնասը» գնահատել էր 100 մլրդ ԱՄՆ դոլար: