Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԳՅՈՒՄՐԻ
26/09/2012 11:20
Կիսվել

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԳՅՈՒՄՐԻ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը խոհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզպետարանում, որի ընթացքում քննարկվել են համայնքներում սեփական եկամուտների հավաքագրմանը, մարզում իրականացվող ծրագրերին առնչվող, ինչպես նաեւ ընթացիկ այլ հարցեր: Նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ մարզի համայնքներում 2012թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ սեփական եկամուտների կատարողականը կազմել է 69,9 տոկոս, հողի հարկինը` 54,8 տոկոս:

Անդրադառնալով արդյունավետ վարչարարության խնդիրներին` Ա.Գեւորգյանը հատկապես կարեւորել է ընթացիկ բյուջեների կատարման եւ նոր ապառքների չկուտակման հանգամանքը: Փոխվարչապետը եւս մեկ անգամ ընդգծել է, որ դրան էր ուղղված նաեւ այս տարվա գարնանն ընդունված տեղական հարկերի մասին օրենսդրական փաթեթը, որով բազաներից հանվում են անհուսալի ապառքները, եւ հնարավորություն է ընձեռվում ձեւավորել առավել իրատեսական բյուջեներ ու ամբողջությամբ կատարել դրանք: Կարեւորելով բյուջետային կարգապահությունը` նա հիշեցրել է, որ տեղական հարկերի ոչ պատշաճ հավաքագրումն առաջին հերթին հարվածում է համայնքին` տեղական բյուջեն զրկելով եկամտային աղբյուրներից:

Փոխվարչապետը հիշեցրել է նաեւ, որ օրենսդրական փաթեթով սահմանված արտոնություններից բնակիչները կարող են օգտվել մինչեւ 2012թ. դեկտեմբերի 31-ը` վճարելով նախորդ տարիների գույքահարկի եւ հողի հարկի մայր գումարները եւ ազատվելով դրանց համար հաշվարկված եւ չվճարված տույժերի եւ տուգանքների վճարումից:

Խորհրդակցության ընթացքում փոխվարչապետին զեկուցվել է նաեւ մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երրորդ փուլի ընթացքի մասին: Նշվել է, որ արդեն իրականացվել է նախատեսված աշխատանքների 92,5 տոկոսը: Քննարկվել են նաեւ ընթացիկ այլ հարցեր:

Այցի շրջանակում Ա. Գեւորգյանը ներկա է գտնվել Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի հիմնարկեքի արարողությանը: Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2013թ. ամռանը: Դպրոցն ավերվել էր երկրաշարժի ժամանակ եւ առ այսօր գործում է տնակային պայմաններում:

Դպրոցի կառուցման ծրագիրը նախաձեռնել էին ՀՕՖ-ը, “Do Something” կազմակերպությունն (որի ղեկավարը “Ռոքն օգնում է Հայաստանին” ծրագրի նախաձեռնող Ջոն Դին է) ու “Մեդիամաքս” գործակալությունը: Ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Մարդիգյան ընտանիքի հիմնադրամը, ծրագրին իր մասնակցությունն է ունեցել նաեւ ՀՀ նախագահը: Ընդհանուր առմամբ, այդ նպատակի համար հավաքվել է մոտ 450 հազ. դոլար:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52