ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՀՀ 2013Թ. ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻՆ
Այսօր` սեպտեմբերի 27-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2013թ. պետբյուջեի նախագծին։
Նախագծի համաձայն՝ 2013 թ. բյուջեն եկամուտների գծով կկազմի 1.059.1 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով` 1.183.1 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), դեֆիցիտը (պակասուրդը)` 124.0 մլրդ դրամ։
ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է անհրաժեշտության դեպքում նախագծում կատարել խմբագրական բնույթի շտկումներ և ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ։ Աշխատակազմի ղեկավարին հանձնարարվել է բյուջեի լրամշակված տարբերակը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ Ազգային ժողով։