Տնտեսական

USD BUY - 367.00+0.50 USD SELL - 370.00+1.00
EUR BUY - 425.00+1.00 EUR SELL - 432.00+2.00
OIL:  BRENT - 97.99+0.04 WTI - 92.10+0.55
COMEX:  GOLD - 4500.40-1.58 SILVER - 76.31-1.55
COMEX:  PLATINUM - 1951.00-0.58
LME:  ALUMINIUM - 3672.50+0.63 COPPER - 13623.50-0.32
LME:  NICKEL - 18973.00+0.32 TIN - 54746.00+1.06
LME:  LEAD - 2014.50+0.15 ZINC - 3533.00-0.28
FOREX:  USD/JPY - 159.22+0.20 EUR/GBP - 1.1635+0.01
FOREX:  EUR/USD - 1.1635+0.01 GBP/USD - 1.3452-0.25
STOCKS RUS:  RTSI - 1134.17-0.86
STOCKS US: DOW JONES - 50461.68-0.23 NASDAQ - 26656.18+1.19
STOCKS US: S&P 500 - 7519.12+0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 64999.41+0.01 TOPIX - 3918.01-0.52
STOCKS CHINA:  HANG SENG - 25328.23-1.06 SSEC - 4093.73-1.25
STOCKS EUR:  FTSE100 - 10491.39+0.24 CAC40 - 8173.11-1.03
STOCKS EUR:  DAX - 25184.89-0.80
27/05/2026  CBA:  USD - 368.05+0.31 GBP - 494.66-1.2
27/05/2026  CBA:  EURO - 428.34+0.25
27/05/2026  CBA:  GOLD - 53432+155 SILVER - 902.21+5.55
ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ 14,6 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
29/09/2012 21:23
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ 14,6 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 29-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը և ԱՄՆ Միջազգային զարգացման Գործակալության տնօրեն Քարեն Հիլիարդը ստորագրել են Հայաստանին տրամադրվող ԱՄՆ օժանդակության չորրորդ տրանշի վերաբերյալ համաձայնագիր:

Համաձայն համաձայնագրի` Հայաստանին կտրամադրվի 9,6 միլիոն ԱՄՆ դոլարի օժանդակություն` մեր երկրր տնտեսական աճի բարեփոխումների սատարման և 5 միլիոն ԱՄՆ դոլարի օժանդակություն` առողջապահական և սոցիալական բարեփոխումների սատարման նպատակով:

Տնտեսական զարգացման Օժանդակության համաձայնագրի շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ-ն կնպաստի ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի զարգացմանը:

Ծրագիրը կստեղծի ավելի արդյունավետ ձեռնարկություններ ու արժեքային շղթաներ, կբարելավի քաղաքականության և կանոնակարգիչ միջավայրերը, կհզորացնի աշխատուժի հմտությունները և կբարելավի համագործակցությունը մասնավոր-պետական մարմինների միջև: Ի հավելումն, ծրագիրը կբարելավի հիմնական ենթակառուցվածքների` էներգետիկայի, ջրի և հեռահաղորդակցության ոլորտների քաղաքականությունը և կառավարումը:

Առողջապահական և սոցիալական բարեփոխումների Օժանդակության համաձայնագրի շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ-ն կշարունակի աջակցել առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման, ինչպես նաև առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտներում հանրային ծախսերի ավելացման հարցում:

Հիշեցնենք, որ 2010թ. օգոստոսի 6-ին կնքվել են «Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության մասին» և «Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման շուրջ կնքված օժանդակության մասին» Համաձայնագրերը, որոնցով նախատեսված էր ԱՄՆ-ի Կառավարության կողմից` ԱՄՆ-ի Միջազգային զարգացման Գործակալության միջոցով ընդհանուր 56 միլիոն ԱՄՆ դոլարի օժանդակության տրամադրումը Հայաստանի Հանրապետության Կառավարությանը` ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի ձևավորման, ինչպես նաև առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման ուղղությամբ:

27/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.05
+0.31
Եվրո (EUR)
428.34
+0.25
Ռուբլի (RUR)
5.1797
+0.0608
Լարի (GEL)
137.83
+0.09
53432
+155
Արծաթ
902.21
+5.55