ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է ՇՈՒՐՋ 44%-ՈՎ
2012 թվականի առաջին ութ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, Հայաստանում կոնյակի արտադրության ծավալներն աճել են 43,6%-ով: Ինչպես հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունն՝ ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին մեր երկրում արտադրվել է 10.7մլն լիտր կոնյակ: Միայն օգոստոսին կոնյակի արտադրության ծավալը կազմել է 1.5 մլն լիտր:
Նշենք, որ նախորդ տարվա հունվար-օգոստոս ամիսների արդյունքներով հայկական կոնյակի արտադրության ծավալը կազմել էր 7.4 մլն լիտր: