
ԱՌԵՎՏՈՒՐՆ ԱՇԽՈՒԺԱՑԵԼ Է
2012 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում առևտրի շրջանառությունն, ընթացիկ գներով, կազմել է 1238.8 մլրդ ՀՀ դրամ: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, համադրելի գներով, աճել է 2.8%-ով: Այս մասին վկայում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալները:
Համաձայն ներկայացված տվյալների` հաշվետու ամիսների արդյունքներով մեր հանրապետությունում միայն մանրածախ առևտրի շրջանառությունը կազմել է 765.1 մլրդ ՀՀ դրամ, իսկ մեծածախ առևտրինը` 420.1 մլրդ ՀՀ դրամ:
Արդյունքում, ՀՀ առևտրի շրջանառության ընդհանուր կառուցվածքում մանրածախ առևտրի տեսակարար կշիռը կազմել է ավելի քան 60%:
Նշենք նաև, որ հունվար-օգոստոսին, տարեկան կտրվածքով, մանրածախ առևտրի ոլորտում գրանցվել է 1.8% աճ, իսկ մեծածախ առևտրի ոլորտում` 3.6% աճ: