Տնտեսական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 422.00-1.00 EUR SELL - 427.00-4.00
OIL:  BRENT - 78.16-0.50 WTI - 75.33-0.21
COMEX:  GOLD - 4309.20-0.69 SILVER - 70.70+1.14
COMEX:  PLATINUM - 1761.60-2.09
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.57+0.17 EUR/GBP - 1.1519-0.78
FOREX:  EUR/USD - 1.1519-0.78 GBP/USD - 1.3314-0.81
STOCKS RUS:  RTSI - 1076.11-1.05
STOCKS US: DOW JONES - 51492.55-0.98 NASDAQ - 26021.66-1.34
STOCKS US: S&P 500 - 7420.10-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 71053.49+1.65 TOPIX - 4068.18+1.37
STOCKS CHINA:  HANG SENG - 23924.81-1.59 SSEC - 4090.48-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10508.61+0.14 CAC40 - 8430.79-0.20
STOCKS EUR:  DAX - 24934.67+0.10
18/06/2026  CBA:  USD - 368.19+0.13 GBP - 487-6.64
18/06/2026  CBA:  EURO - 422.02-4.82
18/06/2026  CBA:  GOLD - 51397+90 SILVER - 826.32-6.46
ՄԻՆՉԵՎ 2020Թ.-Ը ԳԻՆՈՒ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿԵՌԱՊԱՏԿՎԵՆ
02/10/2012 20:57
Կիսվել

ՄԻՆՉԵՎ 2020Թ.-Ը ԳԻՆՈՒ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿԵՌԱՊԱՏԿՎԵՆ

Նախորդ տարվա դեկտեմբերին ՀՀ կառավարության կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ» գերակա ոլորտների շարքում է նաև գինեգործության ոլորտը` որպես արտահանման ներուժ ունեցող ճյուղ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության աջակցությամբ, մշակվել և ներկայումս շահագրգիռ կողմերի հետ քննարկման փուլում է գտնվում Գինեգործության ոլորտային ռազմավարությունն ու դրա իրականացումն ապահովող գործողությունների ծրագիրը:

Գինեգործության զարգացման ռազմավարությունն ուղղված է 2 հիմնախնդիրների լուծմանը. այն է` բարձրորակ և միջազգայնորեն մրցունակ արտադրանքի արտադրության աճ և վաճառքների ավելացում` ի հաշիվ առկա շուկաների ընդլայնման և նոր շուկաներ մուտքի ու գինու ներքին սպառման ծավալների աճի:

Համաձայն գինեգործության ոլորտային ռազմավարության` նախատեսվում է մինչև 2020 թվականը ներքին սպառման և արտահանման ծավալների աճի հաշվին աստիճանաբար եռապատկել գինու արտադրության և արտահանման ծավալները՝ 2011թ.-ին արտադրված 5.6 մլն լ-ի փոխարեն:

2012թ. առաջին կիսամյակի դրությամբ գինեգործության ոլորտում արտադրվել է մոտ 1.67 մլրդ ՀՀ դրամի արտադրանք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճի տեմպ արձանագրելով 111.7% չափով:

Վերջին տարիների ընթացքում կատարվում են խոշոր ներդրումներ` հատկապես նոր, առաջատար տեխնոլոգիաների ձեռքբերման և արտադրական գործընթացների կատարելագործման ուղղությամբ, մասնավորապես` ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած ներդրումային ծրագրերի շրջանակներում նախատեսվում է գինու արտադրության (ներառյալ` փրփրուն գինու արտադրությունը) ոլորտում իրականացնել մոտ 8մլրդ ՀՀ դրամի ներդրում: Ներդրումներ են կատարվել նաև խաղողի այգիների տնկման ուղղությամբ:

18/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.19
+0.13
Եվրո (EUR)
422.02
-4.82
Ռուբլի (RUR)
5.0067
-0.029
Լարի (GEL)
138.94
+0.18
51397
+90
Արծաթ
826.32
-6.46