Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 414.00-1.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.26-0.47 WTI - 96.46-1.91
COMEX:  GOLD - 4350.50-0.40 SILVER - 65.83-1.66
COMEX:  PLATINUM - 1791.30-0.81
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.42+0.19 EUR/GBP - 1.1472-0.06
FOREX:  EUR/USD - 1.1472-0.06 GBP/USD - 1.3379-0.03
STOCKS RUS:  RTSI - 845.84-0.76
STOCKS US: DOW JONES - 52048.83+0.71 NASDAQ - 27122.09+2.26
STOCKS US: S&P 500 - 7764.70+1.49
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10739.01+0.75 CAC40 - 8138.94+0.92
STOCKS EUR:  DAX - 25575.01+1.07
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
ՎԱՐՉԱՊԵՏԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԱՐԳԵՆՏԻՆԱՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐ ԷԴՈՒԱՐԴՈ ԷՌՆԵԿՅԱՆԻՆ
04/10/2012 14:17
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԱՐԳԵՆՏԻՆԱՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐ ԷԴՈՒԱՐԴՈ ԷՌՆԵԿՅԱՆԻՆ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Ֆրութֆուլ Արմենիա 8-րդ համաժողովի բացմանը, որի ընթացքում քննարկվելու են հայկական գինու արտադրության զարգացմանն առնչվող հարցեր:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին` Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս միջոցառումը բացառիկ հնարավորություն է տալիս պրոֆեսիոնալ մասնակիցների հետ քննարկելու գյուղատնտեսության առջև ծառացած խնդիրները, բացահայտելու ոլորտի զարգացման նոր ուղիներն ու մեթոդները:

«Հանրապետության նախագահը երկու տարի առաջ հռչակեց, որ այսուհետ գյուղատնտեսությունը լինելու է երկրի զարգացման առաջնահերթություներից մեկը: Կառավարությունը լրացուցիչ ջանքեր է գործադրում և միջոցառումներ իրականացնում, որպեսզի արդիականացվի գյուղատնտեսությունը»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ խաղողագործությունը և գինեգործությունը մեր գյուղատնտեսության մեջ ունեն իրենց ուրույն տեղը: 1990-95 թվականներին այս բնագավառում արձանագրվել են լուրջ կորուստներ՝ շուրջ 65 տոկոսով կրճատվել էր խաղողագործության արտադրանքի ծավալները՝ մթերող կազմակերպությունների և գործարանների չգործելու պատճառով:

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խաղողագործության զարգացման համար մենք ունենք մեծ ներուժ: Ուրախալի է, որ այս ոլորտում կան նոր և լուրջ ներդրումներ: Այսօրվա վիճակագրական տվայլները վկայում են, որ խաղողի նկատմամբ պահանջարկը մոտակա տարիների ընթացքում գերազանցելու է առաջարկը: Միևնույն ժամանակ ավելի է խստացվելու խաղողի որակի հարցը, ինչն ստիպելու է ավելի մեծ ուշադրություն դարձնել այդ հանգամանքին: Այստեղ էլ կարևորովում է խաղողագործությունը ժամանակակից մեթոդներով կազմակերպելու խնդիրը»,- նշել է գործադիրի ղեկավարը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին՝ այս բնագավառում ներդրումներ կատարելու և Հայաստանում ժամանակակից խաղողի այգիներ հիմնելու համար, ինչը լավ օրինակ է այլ գյուղացիական տնտեսությունների համար:

Ֆրութֆուլ Արմենիա 8-րդ միջազգային համաժողովը նվիրված է Հայաստանում խաղողագործության և գինեգործության զարգացման հեռանկարներին: Համաժողովին մասնակցում են միջազգային հեղինակություն վայելող խաղողագործներ, գինեգործներ, գինեգետներ, մարկետոլոգներ Ֆրանսիայից, Արգենտինայից, Ավստրալիայից և այլ երկրներից:

Համաժողովի հիմնական թեման հայկական գինու աշխարհում ճանաչելի ապրանքանիշ՝ բրենդ ստեղծելու հնարավորության քննարկումն է երեք բաղադրիչների շուրջ. որակյալ խաղողի մշակում, բարձրորակ գինու արտադրություն, արտահանման և վաճառքի ճիշտ կազմակերպում:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37