ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼ Է ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ
ՀՀ կառավարությունն այսօր սահմանել է Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոկայանատեղիների կազմակերպման կարգը, որով կարգավորվում են ՀՀ տարածքում համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում համայնքի ավագանու սահմանած վճարովի ավտոկայանատեղիների գործունեության հետ կապված իրավահարաբերությունները, ավտոկայանատեղիների գետնանշման ձևը, ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղիների հատուկ տարածք տեղափոխելու արձանագրության ձևը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացել է, որ իրավաբանական և ֆիզիկական անձ հանդիսացող առաջին օպերատորները կհայտնվեն 3-4 ամիս անց։ Կտեղադրվեն ժամանակակից սարքավորումներ, և մայրաքաղաքում կլինեն եվրոպական չափանիշներին համապատասխանող ավտոկայանատեղիներ։