ՑԱԾՐ ԵԿԱՄՈՒՏ ՈՒՆԵՑՈՂ ԻՏԱԼԱՑԻՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՔԻՉ ՀԱՐԿ ԿՎՃԱՐԵՆ
Իտալիայի ղեկավարությունը մտադիր է կրճատել անապահով իտալացիներից գանձվող հարկերը և այդ կերպ աջակցություն ցույց տալ այն քաղաքացիներին, ովքեր տուժել են պետական բյուջեի ծախսերի կրճատումից: Այս մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին: Սպասվում է, որ տարեկան 15 հազար եվրոյից ցածր եկամուտ ունեցողների համար հարկային տոկոսադրույքը կկրճատվի 1 տոկոսային կետով և կկազմի 22%, իսկ տարեկան 15-28 հազար եվրոյի եկամուտ ունեցողների համար հարկային տոկոսադրույքը կսահմանվի 26%: