Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԱՐԱԳԱԾՈՏՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԳԻՆՈՒ-ԿՈՆՅԱԿԻ ՆՈՐ ԳՈՐԾԱՐԱՆ
16/10/2012 10:47
Կիսվել

ԱՐԱԳԱԾՈՏՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԳԻՆՈՒ-ԿՈՆՅԱԿԻ ՆՈՐ ԳՈՐԾԱՐԱՆ

Արագածոտնում պաշտոնապես բացվել է «Գոլդեն Գրեյփ ԱրմԱս» ընկերության նորակառույց գինու-կոնյակի գործարանը: Արդեն հաջորդ տարվա մայիսին գործարանը կներկայացնի իր առաջին արտադրանքը՝ “Shato ArmAs” անվանումով կարմիր, սպիտակ և վարդագույն գինիները, իսկ 3 տարի անց՝ նաև “ArmAs” անվամբ առաջին կոնյակը: Ըստ ընկերության ներկայացուցիչների, բարձրորակ հայկական հումքով և լավագույն որակական չափանիշներին համապատասխան տեխնոլոգիաներով ստացված արտադրանքը նախատեսվում է իրացնել ոչ միայն ներքին շուկայում, այլև արտերկրում:

Նշենք, որ Արագածոտնի մարզի Կոշ համայնքի 200 և Սասունիկ համայնքի 20 հեկտար անմշակ տարածքների վրա «Գոլդեն Գրեյփ ԱրմԱս» ընկերությունն զգալի ներդրումներ է կատարել՝ տարածքը գյուղատնտեսական նշանակությամբ օգտագործելու նպատակով: Արդյունքում, այսօր ավելի քան 160 հա տարածության վրա հիմնված են խաղողի այգիներ, տնկվել է 400 հազար խաղողի տնկի, մշակվում են կոնյակի և գինու, ինչպես նաև սեղանի խաղողի սորտեր, իսկ 40 հա հողատարածքն զբաղեցնում են պտղատու այգիներ: Այժմ ընկերությունը խաղողի մշակումից անցնում է վերամշակման և սկսել է մթերման գործընթացը:

«Գոլդեն Գրեյփ ԱրմԱս»-ի զարգացման ծրագրերի շրջանակում նախատեսվում է նաև տարածքում ստեղծել հյութերի, ջեմերի, մուրաբաների գործարան, ջերմոցներ, անասնաբուծական ֆերմա և ձկնաբուծարան: Դրանց շինարարական աշխատանքներն այժմ ընթացքի մեջ են:

Ընկերության կարևոր նախաձեռնություններից է նաև ագրոզբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը: Այդ նպատակով տարածքում կառուցվել է հյուրանոցային համալիր, որը շահագործման կհանձվի մյուս տարվա մայիսին:

Գործարանի բացման արարողությանը մասնակցել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Գոլդեն Գրեյփ ԱրմԱս»-ի ընթացիկ աշխատանքներին և հեռանկարային ծրագրերին ծանոթանալուց հետո Նախագահը հաջողություն է մաղթել ընկերությանը՝ հետագա աշխատանքներում:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52