Տնտեսական

USD BUY - 386.50+0.50 USD SELL - 389.00+0.00
EUR BUY - 407.00-2.00 EUR SELL - 412.00-3.00
OIL:  BRENT - 72.17+0.32 WTI - 68.33+0.46
COMEX:  GOLD - 2572.40+0.24 SILVER - 30.57+1.09
COMEX:  PLATINUM - 946.10+0.79
LME:  ALUMINIUM - 2530.50-1.27 COPPER - 9047.00-1.04
LME:  NICKEL - 15730.00-1.05 TIN - 29663.00-1.80
LME:  LEAD - 2008.50-0.77 ZINC - 2981.00+1.46
FOREX:  USD/JPY - 156.47+0.30 EUR/GBP - 1.0544-0.02
FOREX:  EUR/USD - 1.0544-0.02 GBP/USD - 1.2678-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43750.86-0.47 NASDAQ - 19107.65-0.64
STOCKS US: S&P 500 - 5949.17-0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 38535.70-0.48 TOPIX - 2701.22-0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 19435.81-1.96 SSEC - 3379.84-1.73
STOCKS EUR:  FTSE100 - 8071.19+0.51 CAC40 - 7311.80+1.32
STOCKS EUR:  DAX - 19263.70+1.37
14/11/2024  CBA:  USD - 387.64-0.01 GBP - 489.94-3.96
14/11/2024  CBA:  EURO - 407.41-4.08
14/11/2024  CBA:  GOLD - 32388.00-101.79 SILVER - 385.23+6.29
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
17/10/2012 10:58
Կիսվել

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

Տաշքենդում մեկնարկել են Հայաստանի և Ուզբեկստանի միջև կրկնակի հարկումը բացառելու մասին միջկառավարական պայմանագրի նախապատրաստման աշխատանքները, որոնց մասնակցել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի  և  ֆինանսների նախարարության ներկայացուցիչները:

Ակնկալվում է, որ Ուզբեկստանի հետ կրկնակի հարկումը բացառելու համաձայնագրի կնքումը հնարավորություն կտա աջակցել երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությանը, կապիտալի և տեխնոլոգիաների շարժին, նպաստել տնտեսական կապերի զարգացմանը: Հատկանշական է, որ Ուզբեկստանը ԱՊՀ անդամ երկրներից վերջինն էր, որի հետ Հայաստանը դեռևս չուներ կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիր:

Բանակցությունների արդյունքում նախաստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուզբեկստանի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիր, որն ուժի մեջ կմտնի երկու պետությունների համապատասխան ներպետական ընթացակարգերն անցնելուց հետո:

Համաձայնագիրը նպատակ ունի երկու պետությունների միջև արտաքին առևտրում բացառել կրկնակի հարկումը, թույլ չտալ հարկային խտրականություն տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, հաստատել համագործակցություն երկու պետությունների հարկային մարմինների միջև, այդ թվում՝ հարկային հարցերով տեղեկատվության փոխանակման ոլորտում:

14/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.64
-0.01
Եվրո (EUR)
407.41
-4.08
Ռուբլի (RUR)
3.90
-0.04
Լարի (GEL)
141.78
-0.16
32388.00
-101.79
Արծաթ
385.23
+6.29