ՉԻՆԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՃԻ ՏԵՄՊԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ
Արդեն յոթերորդ եռամսյակն անընդմեջ Չինաստանում գրանցվում է տնտեսական աճի տեմպերի անկում: Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով Չինաստանի համախառն ներքին արդյունքի տարեկան աճը կազմել է 7.4%: Չինաստանի պետական վիճակագրական ծառայության տվյալներով՝ ցուցանիշը նվազագույնն է՝ 2009 թվականի առաջին եռամսյակից ի վեր:
Նշենք, որ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում երկրում գրանցվել էր ՀՆԱ-ի 7.6% աճ:
Չինաստանը պաշտոնապես կանխատեսում է, որ 2012 թվականի արդյունքներով երկրի ՀՆԱ-ի աճը կկազմի 7.5%: