ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԴԱՇՏԸ ԿՄՈՏԵՑՎԻ ԵՎՐՈՊԱԿԱՆԻՆ
ՀՀ կառավարությունը, արձանագրելով, որ Հայաստանում գործող գյուղատնտեսության և ագրովերամշակման ոլորտների օրենսդրությունն արդիականացման կարիք ունի, և հին ստանդարտներն ու պարտադիր սերտիֆիկացման պահանջները չեն համապատասխանում Առևտրի համաշխարհային կազմակերպության Առևտրի տեխնիկական խոչընդոտների (ԱՄԽ) համաձայնագրի պահանջներին, որոշում է ընդունել՝ ոլորտի բարեփոխման ուղղությամբ։
Ընդունված որոշմամբ՝ հաստատվել է գյուղատնտեսության և ագրովերամշակման ոլորտների օրենսդրական դաշտը Եվրամիության օրենսդրական դաշտին մոտարկելու ծրագիրը, որը, կառավարության գնահատմամբ, տեղական արտադրողի համար կապահովի թողարկվող արտադրանքի մրցունակության բարձրացում և ազատ մուտք արտաքին շուկաներ, որպես արդյունք` Հայաստանի տնտեսության զարգացում և սպառողների պաշտպանության բարելավում։