ՄԱՐԻՈ ՄՈՆՏԻ. ԻՏԱԼԻԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ Է
Արդեն առաջիկա ամիսներին Իտալիայի տնտեսությունը կդրսևորի աճի միտումներ: Նման հայտարարությամբ հանդես է եկել Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին: Նա նշել է, որ Իտալիայի տնտեսությունը գտնվում է վերականգնման ճանապարհի մեկնարկին:
Նշենք, որ Իտալիայի տնտեսությունը վերջին մի քանի տարիներին գտնվում է սուր ճգնաժամային պայմաններում: Տնտեսության վերականգնման նպատակով Մարիոն Մոնտիի գլխավորած կառավարությունը ձեռնարկել է մի շարք քայլեր, որոնք ուղղված են հարկերի բարձրացմանը, պետական ծախսերի կրճատմանը և կեսաթոշակային համակարգի բարեփոխմանը:
Ներկայումս Իտալիայում գործազրկության մակարդակը կազմում է 10.7%:
2012 թվականի հունիսին երկրի պետական պարտքը հասել էր ռեկորդային մակարդակի` 2 տրիլիոն եվրո: