Տնտեսական

USD BUY - 383.00+0.00 USD SELL - 385.00-1.00
EUR BUY - 447.00+1.00 EUR SELL - 456.00-1.00
OIL:  BRENT - 68.14-0.23 WTI - 66.38-0.18
COMEX:  GOLD - 3319.70-0.80 SILVER - 36.98-0.43
COMEX:  PLATINUM - 1381.00-1.85
LME:  ALUMINIUM - 2590.00-0.58 COPPER - 9864.50-0.90
LME:  NICKEL - 15290.00-1.04 TIN - 33702.00-0.43
LME:  LEAD - 2058.50-0.27 ZINC - 2724.00-0.96
FOREX:  USD/JPY - 145.01+0.32 EUR/GBP - 1.1751-0.23
FOREX:  EUR/USD - 1.1751-0.23 GBP/USD - 1.3614-0.28
STOCKS RUS:  RTSI - 1119.52-0.83
STOCKS US: DOW JONES - 44828.53+0.00 NASDAQ - 20601.10+0.00
STOCKS US: S&P 500 - 6279.35+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39587.68-0.56 TOPIX - 2811.72-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 23887.83-0.12 SSEC - 3473.13+0.02
STOCKS EUR:  FTSE100 - 8822.91+0.00 CAC40 - 7696.27-0.75
STOCKS EUR:  DAX - 23787.45-0.61
07/07/2025  CBA:  USD - 384.11-0.15 GBP - 522.39-2.05
07/07/2025  CBA:  EURO - 450.45-2.13
07/07/2025  CBA:  GOLD - 41147-19 SILVER - 455.51-0.11
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՔԱՅԼԵՐ
20/11/2008 15:27
Կիսվել

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՔԱՅԼԵՐ

Գործադիրը հավանություն է տվել «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծին, որով նախատեսվում է բացառություն սահմանել պետական երաշխիքների տրամադրման գործող սահմանափակման համար, ինչը թույլ կտա պետական խոշոր գնումների եւ ճգնաժամային իրավիճակներում տնտեսության մեջ վարկային ռեսուրսների առկա պահանջներն ապահովելու համար կիրառել պետական երաշխիքը որպես գործիք: Այս օրինագծի հետ կապված, վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության անդամներին հիշեցնելով ԱԺ-ում ներկայացված միջոցառումների համալիր ծրագիրը, որտեղ նշված է նաեւ, թե ինչպե՞ս է բարձրացվելու տնտեսության դիմադրողականությունը, անդրադարձել է համապատասխան գործիքների եւ միջոցների առկայության մասին հարցադրումներին: Նա, մասնավորապես, նշել է. «Նախորդ որոշումով հատկացրեցինք համապատասխան ֆինանսական միջոցներ, այս որոշումով ստեղծում ենք ճկուն գործիք: Մենք հայտարարել ենք, որ վարչապետի որոշումով ստեղծվում է հանձնաժողով, որը քննարկելու է մասնավոր հատվածի կողմից ներկայացվող բիզնես ծրագրերը: Դրանք մի կողմից` ուղղված են լինելու նոր աշխատատեղերի ստեղծմանը, մյուս կողմից` հնարավորություն են ընձեռելու մեր ձեռնարկություններին դիմադրել այն վտանգներին եւ խնդիրներին, որոնք առաջանում են համաշխարհային տնտեսական ճգնաժամի պարագայում: Մենք առարկայական քննարկելու ենք ցանկացած առաջարկություն, որը գալու է ձեռնարկություններից կամ արդյունաբերական միություններից: Հանձնաժողովը, եթե տալիս է դրական եզրակացություն այդ ծրագրերի վերաբերյալ, ապա մենք ունենք գործիքակազմ, որով օժանդակելու ենք մեր ձեռներեցներին: Այդ գործիքներից մեկը, որի մասին հնչեցրել ենք ԱԺ-ում, կայանում է նրանում, որ կառավարությունը տալու է պետական երաշխիքներ հիշյալ ձեռնարկություններին: Մյուս գործիքն այն էր, որ մենք մասնակցելու ենք կապիտալում, տրամադրելու ենք սուբսիդիաներ եւ այլն: Այժմ, այս օրենքի նախագիծը հրատապ է այն առումով, որ կարողանանք այս գործիքից օգտվել, միեւնույն ժամանակ, ակնկալում ենք, որ առաջարկություններ կստանանք մեր ձեռնարկություններից: Սա նաեւ կառավարության նախորդ նիստում ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում է` ըստ որի, նախարարությունները եւս ներկայացնում են կառավարության քննարկմանը բիզնես ծրագրեր, իրենց ոլորտում առկա մասնավոր-պետություն համագործակցության սկզբունքի ներքո ձեւավորվող առաջարկություններ: Երկրորդը` մարզպետարանների կողմից հավաքագրված բիզնես ծրագրերն են, եւ երրորդը` որ մենք սպասում ենք, ԳԱԱ-ի կողմից եւ գիտահետազոտական ինստիտուտների կողմից ներկայացվող բիզնես առաջարկներն են: Այդ բոլոր առաջարկությունները քննարկվելու են հանձնաժողովի կողմից, այդ քննարկումները լինելու են հրապարակային: Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու են ինչպես պետության, այնպես էլ մասնավոր հատվածի փորձագետները, այդ թվում` նաեւ ՀԲ-ի ներկայացուցիչները, որպեսզի մենք մի կողմից` ապահովենք հրապարակայնությունը եւ թափանցիկությունը եւ մյուս կողմից` կարողանանք ընտրել իսկապես լավագույն ծրագրերը: Դրա համար այս օրենքը մեզ խիստ անհրաժեշտ է»:

«ՀՀ կենտրոնական բանկի մասին» եւ «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը որոշում է ընդունվել նաեւ մասնավոր փոքր ու միջին ձեռներեցության զարգացման վարկային ծրագրի համաֆինանսավորման մասին: Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների նախարարին` համաձայնեցնելով ՀՀ կենտրոնական բանկի հետ, ՀՀ կառավարության 2008թ. հոկտեմբերի 30-ի N1321-Ա որոշման համաձայն, կենտրոնական գանձապետարանում բացված արտաբյուջետային բանկային հաշվի միջոցներից մինչեւ 17 մլրդ դրամ ուղղել «Գերմանահայկական հիմնադրամ»-ի մասնավոր փոքր եւ միջին ձեռներեցության զարգացման վարկային ծրագրի վարկավորման բաղադրիչի համաֆինանսավորմանը: Հաստատվել են համաֆինանսավորման համապատասխան պայմանները եւս: Վարչապետը սա համարել է համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ներկայիս պայմաններում մեր երկրում իրականացվող կարեւորագույն միջոցառումներից մեկը, նշելով. «Մենք տրամադրում ենք 17 մլրդ դրամ (շուրջ 50 մլն ԱՄՆ դոլար) Հայ-գերմանական հիմնադրամին: Հայ-գերմանական հիմնադրամը ստեղծվել է Հայաստանի կառավարության եւ Գերմանիայի կառավարության միջեւ ստորագրված պայմանագրի հիման վրա: Այս 8 տարիների ընթացքում կառավարության երաշխիքներով այդ հիմնադրամը համալրվել է եւ նրա աշխատանքը KFW բանկի կողմից գնահատվել է որպես աշխարհի 23 երկրներում իրականացվող լավագույն ծրագրերից մեկը` ունենք միջոցների շուրջ 100 տոկոս վերադարձելիություն: Այս պահի դրությամբ հիմնադրամը շուրջ 10 հազար վարկառու ունի: Եվ հասկանալի է, որ հիշյալ լրացուցիչ միջոցների տրամադրումը հնարավորություն կընձեռի հազարավոր փոքր եւ միջին ձեռնարկատերերի ստանալ վարկային միջոցներ, կստեղծվեն հազարավոր նոր աշխատատեղեր: Ընդհանուր առմամբ, հակաճգնաժամային լավագույն միջոցառումը, որն առաջարկվում է նաեւ միջազգային կառույցների կողմից, փոքր եւ միջին բիզնեսի ֆինանսական կարողությունների ընդլայնումն է, որպեսզի նրանք իրականացնեն ծրագրեր: Մի կողմից սրանք ֆինանսական միջոցներ են, որը նաեւ խթանելու է համախառն ներքին արդյունքի աճը ՀՀ-ում` նոր աշխատատեղերի ստեղծման ճանապարհով, մյուս կողմից, իհարկե, նաեւ սպառման հնարավորություններն են ընդլայնվում: Պետք է անպայման արձանագրենք, որ մենք` ի տարբերություն ԱՊՀ այլ երկրների, այսօր ունենք հարաբերական առավելություն, դա` մեր բանկային համակարգն է, որ ի տարբերություն մնացած բոլոր հանրապետությունների, ոչ միայն դիմակայել է համաշխարհային ֆինանսական ճգնաժամին, այլ նաեւ դրսեւորում է բավականին լավ ցուցանիշներ: Այս պահի դրությամբ, 20 միլիարդից ավելի շահույթով է աշխատում բանկային համակարգը` համարժեքության նորմատիվը 27 տոկոս է` 12-ի փոխարեն, ինչը նշանակում է, որ բանկերն ունեն կապիտալի անհրաժեշտ մակարդակ, սեփականատերերն իրենց անձնական միջոցներով բարձրացնում են բանկերի հուսալիության մակարդակը` նորմատիվից երկու անգամ ավելի: Շահույթը, որ ձեւավորվել է համակարգում, նույնպես ավելացնում է մեր բանկային համակարգի հուսալիությունը: Լիկվիդայնության մակարդակը 95 տոկոս է կազմում, ինչը նորմատիվից բարձր է: Եվ այս գործիքն ունենալով, բնականաբար, հակաճգնաժամային միջոցառումներ իրականացնելիս, մենք ստանում ենք հարաբերական առավելություններ: Այս միջոցներն էլ, որ հիմա լրացուցիչ տրամադրելու ենք բանկային համակարգին, էապես ակտիվացնելու են մեր տնտեսական կյանքը, հաճախորդները նույնպես կտեսնեն, որ բանկերը մեծածավալ վարկավորում են իրականացնում: Այս 50 մլն դոլարի հատկացմանը հետեւելու է եւս 250 մլն դոլարի տրամադրում: Տեղյակ եք, որ ՀԲ-ի հետ բանակցություններն այս ուղղությամբ բավականին արդյունավետ են ընթանում: Վաշինգտոնյան մեր պայմանավորվածություններն իրականացնելու համար մենք Երեւանում նույնպես ՀԲ-ի հետ բանակցություններն ավարտեցինք, եւ հուսով ենք, որ առաջին չափաբաժինը կստանանք առաջին եռամսյակում` 2009թ. ընթացքում: Հասկանալի է, որ սա նաեւ նպաստելու է, որ այն մարզերում, որտեղ հանքահումքային արդյունաբերությունը մեծ ծավալներ ուներ, աշխատատեղերի քանակը շատ էին, հենց այդ մարզերում եւս իրականացվի փոքր եւ միջին բիզնեսի վարկավորում, որը կմեղմացնի համաշխարհային տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունը: Սա լավագույն միջոցն է` կայուն, ամուր բանկային համակարգի միջոցով փոքր եւ միջին բիզնեսին տալ հնարավորություններ դիմակայելու դժվարություններին: Դրա համար առաջարկում եմ հավանության արժանացնել այս նախագիծը, եւ միջոցները տրամադրել Հայ-գերմանական հիմնադրամին»:

AMP
07/07/2025
դրամ
Դոլար (USD)
384.11
-0.15
Եվրո (EUR)
450.45
-2.13
Ռուբլի (RUR)
4.8838
+0.0006
Լարի (GEL)
141.38
+0.01
41147
-19
Արծաթ
455.51
-0.11