ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 3 ՄԼՆ ՄԱՐԴ
2012 թվականի սեպտեմբերին Ֆրանսիայում զբաղվածության ծառայություն է ներկայացվել շուրջ 46.9 հազար դիմում: Արդյունքում, երկրում գործազուրկների ընդհանուր թիվը հասել է 3,058 մլն-ի:
Ֆրանսիայի Աշխատանքի նախարարության տվյալներով` մեկ տարվա ընթացքում երկրում գործազուրկների թիվն աճել է 10,1%-ով: Երիտասարդ գործազուրկների թիվն ավելացել է 2.2%-ով:
Նշենք, որ Ֆրանսիայում գործազրկության աճ գրանցվում է 2008 թվականից ի վեր: Գործազրկությունն այժմ հասել է վերջին 13 տարիների կտրվածքով իր առավելագույն մակարդակին:
Ֆրանսիայի կառավարությունն իր առջև նպատակ է դրել աաջիկա մեկ տարվա ընթացքում իրականացնել հատուկ բարեփոխումներ և դրանց միջոցով լուծել զբաղվածության խորացող խնդիրը: