ՊԵՏԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԱՃՈՒՐԴՆԵՐԸ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ ՆԱԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ
Պետական գույքի օտարման նպատակով կազմակերպվող աճուրդները կիրականացվեն նաև էլեկտրոնային եղանակով: Համապատասխան որոշում է ընդունել կառավարությունը:
Նախատեսվում է, որ էլեկտրոնային եղանակով կազմակերպվող աճուրդների ժամանակ օտարվող գույքի մեկնարկային գինը կսահմանվի գնահատված արժեքի 75 տոկոսի չափով։
Կառավարության պարզաբանմամբ՝ որոշման արդյունքում աճուրդները կդառնան առավել թափանցիկ, հրապարակային, գնորդների համար կստեղծվեն ավելի դյուրին պայմաններ, ինչպես նաև կնվազեն կոռուպցիոն ռիսկերը։ Միևնույն ժամանակ, էլեկտրոնային աճուրդի ներմուծման շնորհիվ շեշտակի կբարեփոխվի պետական գույքի օտարման գործընթացը։