Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՄԷ ԳՈՐԾԱՐԱՐ ԿԱՊԵՐՆ ԱՌԱՎԵԼ ԿԱՄՐԱՊՆԴՎԵՆ
07/11/2012 11:41
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՄԷ ԳՈՐԾԱՐԱՐ ԿԱՊԵՐՆ ԱՌԱՎԵԼ ԿԱՄՐԱՊՆԴՎԵՆ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ԱՄԷ արտաքին առեւտրի նախարար շեյխա Լուբնա ալ Քասիմիի հետ: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ առեւտրատնտեսական կապերի ակտիվացման, առեւտրաշրջանառության ծավալների ավելացմանն առնչվող հարցեր:

Զրուցակիցներն արձանագրել են, որ վերջին տարիներին զգալի քայլեր են արվել երկու երկրների միջեւ համագործակցությունը խորացնելու, դրանց գործնական բնույթ հաղորդելու ուղղությամբ: Երկուստեք ընդգծվել է, որ պետք է արվի ավելին` առկա ներուժի իրացման ուղղությամբ:

Փոխվարչապետը նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ԱՄԷ-ի հետ ձեւավորված արդյունավետ փոխգործակցության զարգացմանը: Նա ընդգծել է, որ հայկական կողմը կարեւորում է Հայաստան-ԱՄԷ միջկառավարական համագործակցության հանձնաժողովի գործունեության մեկնարկը` դիտարկելով հանձնաժողովի աշխատանքը որպես երկկողմ առեւտրատնտեսական կապերի ակտիվացմանը նպաստող բացառիկ հարթակ:

Քննարկվել են նաեւ երկրորդ գործարար համաժողովի անցկացման հետ կապված հարցեր: Նշելով 2010թ. Երեւանում անցկացված առաջին համաժողովի դրական փորձը` քննարկվել է երկրորդը Էմիրություններում կազմակերպելու հնարավորությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համաժողովը կազմակերպել ԱՄԷ-ում անցկացվելիք նմանատիպ միջազգային համաժողովների շրջանակում, ինչը հնարավորություն կտա հայ գործարարներին կապեր հաստատել ոչ միայն Էմիրությունների, այլ տարբեր երկրների գործընկերների հետ:

Փոխվարչապետը տեղեկություններ է ներկայացրել Հայաստանում իրականացվող տարածաշրջանային նշանակության ծրագրերի ընթացքի մասին. Նշվել է, որ արդեն մեկնարկել են “Հյուսիս-հարավ” ճանապարհային միջանցքի, ուռուցքաբանության գերժամանակակից կենտրոնի ծրագրերը: Նախարարը նշել է, որ ակտիվություն է նկատվում զբոսաշրջության, գյուղմթերքի արտահանման, շինարարության ոլորտներում, եւ Հայաստանը պատրաստակամ է նշված ոլորտում փոխշահավետ ծրագրեր իրականացնել նաեւ ԱՄԷ-ի հետ: Այս համատեքստում նա ողջունելի է համարել «Մաջիդ ալ Ֆուտտեյմ» ընկերության մուտքը հայկական շուկա:

Կարեւորվել է նաեւ գործարար շփումների ակտիվացումը: Կողմերը նկատել են, որ Էմիրությունների շուկան հայկական ապրանքների համար կարող է տարածաշրջանային շուկաներ մուտքի լավ հնարավորություն հանդիսանալ: Նշվել է, որ երկու երկրների միջեւ FlyDubai ավիաընկերության միջոցով ուղիղ ավիափոխադրումների իրականացումից հետո առաջընթաց է նկատվում ինչպես զբոսաշրջության ոլորտում, այնպես էլ առեւտրատնտեսական հարաբերություններում:

ԱՄԷ նախարարը նշել է, որ անցած տարի Հայաստանի պատվիրակության մասնակցությունը ԱՄԷ առաջին ամենամյա ներդրումային համաժողովին եւ դրա շրջանակում կազմակերպված ցուցահանդեսում հայկական տաղավարի առկայությունը բավականին մեծ հետաքրքրություն էր առաջացրել արաբ գործարարների շրջանում, եւ նրանց կողմից փոխշահավետ նախագծերի իրականացման պատրաստակամություն է նկատվում: Քննարկվել է ԱՄԷ հաջորդ ամենամյա ներդրումային համաժողովին հայկական պատվիրակության մասնակցության հնարավորությունը:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98