ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻՆ ԱՌԱՎԵԼ ՇԱՏ ԳՐԱՎՈՒՄ Է ԵՎՐՈՊԱՆ
ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ ընթացիկ տարում ամբողջ աշխարհում զբոսաշրջության նպատակով իրականացվող միջազգային ուղևորությունների թիվը կհատի 1 մլրդ-ի սահմանագիծը: Նշենք, որ 2011 թվականին ցուցանիշը կազմել էր 983 մլն, իսկ զբոսաշրջիկների ընդհանուր թիվը տարեկան կտրվածքով աճել էր շուրջ 4,6%-ով:
Հատկանշական է, որ վերջին տարիներին զբոսաշրջիկների համար առավել գրավիչ է դարձել Եվրոպան, որտեղ ամենահայտնի տուրիստական կենտրոնը շարունակում է համարվել Ֆրանսիան:
ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հրապարակման համաձայն՝ 2011 թվականին զբոսաշրջիկների ծախսերը գերազանցել են 1 տրիլիոն ԱՄՆ դոլարը: Առավել շատ զբոսաշրջիկները ծախսում են ԱՄՆ-ում, որտեղ ցուցանիշը հասնում է 116 մլրդ ԱՄՆ դոլար: