Նիգերիայում գնաճը հասել է 27 տարվա առավելագույնին
Նիգերիայում գնաճը հասել է 27 տարվա առավելագույնին: 2023-ի դեկտեմբերին գնաճը հասել է 28.9%-ի։ Այս մասին հայտնում է Նիգերիայի վիճակագրության ազգային բյուրոն։
«2023 թվականի դեկտեմբերին ընդհանուր գնաճի մակարդակն աճել է մինչև 28.92%՝ 2023-ի նոյեմբերի 28.20%-ի համեմատ: Իսկ 2022 թվականի դեկտեմբերին գրանցվել էր 21.34%»,- ասվում է բյուրոյի զեկույցում։ Նշվում է, որ 27 տարվա ընթացքում Նիգերիայի տնտեսությունում գնաճի նման զգալի մակարդակ չի արձանագրվել:
Տնտեսագետները գնաճի արագացման հիմնական պատճառ են համարում վառելիքի գների բարձրացումը, դրա համար պետական սուբսիդիաների վերացումն, ինչպես նաև ազգային արժույթի՝ նայրայի արժեզրկումը: Մինչև 2023 թվականի վերջը նայրայի փոխարժեքը գրեթե կիսով չափ ընկել էր: