Տնտեսական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 419.00-3.00 EUR SELL - 425.00-2.00
OIL:  BRENT - 79.18+1.31 WTI - 76.01+0.90
COMEX:  GOLD - 4171.20-3.20 SILVER - 66.26-6.28
COMEX:  PLATINUM - 1660.90-5.72
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 161.24+0.42 EUR/GBP - 1.1442-0.67
FOREX:  EUR/USD - 1.1442-0.67 GBP/USD - 1.3187-0.95
STOCKS RUS:  RTSI - 1048.33-2.58
STOCKS US: DOW JONES - 51564.70+0.14 NASDAQ - 26517.93+1.91
STOCKS US: S&P 500 - 7500.58+1.08
STOCKS JAPAN:  NIKKEI - 71053.49+1.65 TOPIX - 4068.18+1.37
STOCKS CHINA:  HANG SENG - 23924.81-1.59 SSEC - 4090.48-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10399.70-1.04 CAC40 - 8467.98+0.44
STOCKS EUR:  DAX - 25026.80+0.37
18/06/2026  CBA:  USD - 368.19+0.13 GBP - 487-6.64
18/06/2026  CBA:  EURO - 422.02-4.82
18/06/2026  CBA:  GOLD - 51397+90 SILVER - 826.32-6.46
ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՎԱՃԱՌՎԵԼ Է 1.6 ՄԼՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ
12/11/2012 14:58
Կիսվել

ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՎԱՃԱՌՎԵԼ Է 1.6 ՄԼՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ

Հոկտեմբերին, սեպտեմբեր ամսվա համեմատությամբ, Չինաստանում ավտոմեքենաների արտադրությունը կրճատվել է շուրջ 4,5%-ով: Հաշվետու ամսում երկրում արտադրվել է 1,59 մլն ավտոմեքենա: Ինչպես տեղեկացնում է Չինաստանի ավտոարտադրության ասոցիացիան՝ տարեկան կտրվածքով ավտոմեքենաների արտադրությունն աճել է 1,1%-ով:

Ըստ ներկայացված տվյալների՝ հոկտեմբերին Չինաստանի ավտոշուկայում վաճառվել է 1,6 մլն ավտոմեքենա: Նախորդ ամսվա համեմատությամբ ցուցանիշը կրճատվել է շուրջ 0,7%-ով: Տարեկան կտրվածքով Չինաստանում ավտոմեքենաների վաճառքի ծավալն աճել է 5,3%-ով:

Ինչպես նշում են վերլուծաբանները՝  հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, Չինաստանի ավտոշուկայում գրանցված անկումը մեծապես պայմանավորված է որոշ տարածքային հարցերի շուրջ Չինաստանի և Ճապոնիայի միջև առաջացած տարաձայնություններով և որպես դրա արդյունք՝ չինական շուկայում ճապոնական արտադրության ավտոմեքենաների նկատմամբ պահանջարկի կիճատմամբ:

Նշենք, որ ընթացիկ տարվա առաջին տաս ամիսների արդյունքներով Չինաստանում արտադրվել է 15,72 մլն ավտոմեքենա և վաճառվել՝ 15,70 մլն ավտոմեքենա: Նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ ցուցանիշներն աճել են համապատասխանաբար 4,6%-ով և 3,6%-ով:

18/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.19
+0.13
Եվրո (EUR)
422.02
-4.82
Ռուբլի (RUR)
5.0067
-0.029
Լարի (GEL)
138.94
+0.18
51397
+90
Արծաթ
826.32
-6.46