OPEC. 2013Թ.-ԻՆ ՆԱՎԹԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ԿԿՐՃԱՏՎԻ
Նավթ արտահանող երկրների OPEC կազմակերպության նոր կանխատեսման համաձայն՝ 2013 թվականին նավթի համաշխարհային պահանջարկը կկրճատվի և կկազմի օրական 89,57 մլն բարել: Նշենք, որ հոկտեմբերին կանխատեսվել էր ցուցանիշի փոքր-ինչ բարձր մակարդակ՝ օրական 89,6 մլն բարել:
Ըստ նոր կանխատեսումների՝ հաջորդ տարի ОPEC կազմակերպության անդամ երկրներում նավթի պահանջարկը կկազմի օրական 29,7 մլն բարել/նավթ:
Նշենք, որ ՕPEC-ին անդամակցում են Ալժիրը, Անգոլան, Էկվադորը, Իրանը, Իրաքը, Քուվեյթը, Լիբիան, Նիգերիան, Քաթարը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Վենեսուելան: