Բուլղարիան հաստատել է 2025-ից եվրոգոտի մտնելու ծրագիրը
Բուլղարիայի իշխանությունները հաստատում են եվրոգոտի հնարավոր մուտքի ամսաթիվը՝ 2025 թվականի հունվարի 1-ը։ Այս մասին Բուլղարիայի ֆինանսների նախարար Ասեն Վասիլևը հայտարարել է իր հույն գործընկեր Ստավրոս Պապաստավրուի հետ հանդիպման ժամանակ:
«Հունաստանն աջակցում է Շենգենին Բուլղարիայի լիիրավ անդամակցությանը, ինչը նշանակում է ցամաքային սահմանների լիարժեք բացում և երթևեկության դյուրինություն, ինչպես նաև եվրոգոտու մեր անդամակցություն, որը սպասվում է 2025 թվականի հունվարի 1-ից»,- ասել է նախարարը:
2023-ի նոյեմբերին Բուլղարիայի կառավարությունը փոփոխություններ է արել Բուլղարիայի՝ եվրագոտու անդամակցությանը նախապատրաստելու Համակարգող խորհրդի աշխատանքում, որին հանձնարարվել է շարունակել գործնական նախապատրաստությունը եվրոյին անցնելու համար:
Փորձագետները, սակայն, կասկածում են, որ Բուլղարիան կկարողանա իրականացնել այս պլանը՝ երկրում գնաճի բարձր մակարդակի պատճառով, թեև երկիրը համապատասխանում է եվրոգոտու մյուս պահանջներին։ Եվրահանձնաժողովը հունիսին պետք է զեկույց ներկայացնի Բուլղարիայի՝ եվրոգոտի մտնելու հնարավորության մասին։