![ՔԱԹԱՐԸ ԿԱՋԱԿՑԻ ԻՏԱԼԻԱՅԻՆ](https://b24.am/pub/uploads/2012/11/Italy_flag_229188303.jpg)
ՔԱԹԱՐԸ ԿԱՋԱԿՑԻ ԻՏԱԼԻԱՅԻՆ
Քաթարը մտադիր է աջակցել Իտալիային և ակտիվ մասնակցություն ունենալ վերջինիս հակաճգնաժամային ծրագրերում: Ըստ նախնական պայմանավորվածության՝ Qatar Holding-ը Իտալիայի տնտեսությունում կիրականացնի 1 մլրդ եվրոյի ներդրում: Միջոցները հիմնականում կուղղվեն սննդամթերի, ճոխության ապրանքների արտադրության, ինչպես նաև զբոսաշրջության և նորաձևության ոլորտներ:
Հիշեցնենք, որ Իտալիայի տնտեսությունը ճգնաժամի մեջ է հայտնվել 2011 թվականից: Երկրում գործազրկության մակարդակը կազմում է 10,7%: Ընթացիկ տարվա օգոստոսին Իտալիայի պետական պարտքը հասել էր ռեկորդային 2 տրիլիոն եվրոյի: